Բիոգազի կայանն այն «գործարանն» է, որտեղ վերամշակվում են օրգանական թափոնները և արտադրվում է բիոգազը։ Չնայած այս պարզ սահմանմանը, բիոգազի կայանն ինքնին բարդ համակարգ է, որի արդյունավետ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր սարքավորումների ճիշտ տեղադրումը, հրահանգումն ու աջակցությունը։ Բիոգազի կայանները, պայմանավորված իրենց չափերով, լինում են երեք տեսակ՝ փոքր, միջին և մեծ։ Թե ինչ չափի բիոգազի […]
Գոմաղբի և առհասարակ օրգանական թափոնների ուտիլիզացիան մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Վերամշակման չենթարկվելով կամ սխալ ձևերով ուտիլիզացվելով՝ օրգանական թափոնները ոչ միայն կորցնում են իրենց էներգետիկ արդյունավետությունը, այլ նաև լրջագույն վտանգ են սկսում ներկայացնել շրջակա միջավայրի համար։ Առհասարակ, գոմաղբը համարվում է շրջակա միջավայրի համար բարձր վնասակարություն ունեցող նյութ։ Եվ երբ այն […]
Սոցցանցերում կատարած մեր հարցման արդյունքում պարզ է դարձել, որ անասնապահությամբ զբաղվող անհատների մեծ մասը առանձնակի հոգ չի տանում ձևավորվող գոմաղբի ուտիլիզացիայի մասին, լավագույն դեպքում այն կիրառում է որպես պարարտանյութ կամ վառելանյութ։ Իհարկե, թարմ գոմաղբը որպես պարարտանյութ օգտագործելը կամ այն չորացնելն ու վառելանյութ օգտագործելը առանձնապես մեծ ջանքեր ու ռեսուրսներ չեն պահանջում, սակայն նվազեցնում են այդ նույն […]
Խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբի համապատասխան ուտիլիզացիան, ճիշտ իրացումը կամ դրանց կանոնների չպահպանման դեպքում առաջացած էկոլոգիական հետևանքները լոկալ խնդրից աստիճանաբար տեղափոխվում են հիմնախնդիրների դաշտ։ Շատ ֆերմերներ անասնապահական տնտեսությունից ձևավորվող գոմաղբը հատուկ կերպով չեն մշակում, այլ թարմ վիճակում այն կիրառում են որպես պարարտանյութ։ Մինչդեռ թարմ գոմաղբը պարունակում է մի շարք վտանգավոր բակտերիաներ, տարատեսակ որդերի ձվեր և մոլախոտի […]
Օրգանական թափոնների տեսակները, որոնցից հնարավոր է ստանալ բիոգազ, բազմազան են։ Դրանց տեսակներին մենք համառոտ անդրադարձել ենք մեր առանձին հրապարակման մեջ։ Խոզաբուծարանների թափոնների էներգետիկ պոտենցիալը բավականին բարձր է, սակայն ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների, 1 խոզից օրական ձևավորվող գոմաղբը ծավալով ավելի քիչ է։ Հետևաբար նույն ծավալի բիոգազ ստանալու համար ավելի շատ քանակությամբ խոզ է պահանջվում, քան՝ […]
Անցնել, թե՞ չանցնել այլընտրանքային էներգիայի։ Առհասարակ, օր առաջ այլընտրանքային էներգիային անցնելու համաշխարհային կոչերն ինքնանպատակ չեն, որովհետև այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, այդ թվում նաև կենսազանգվածին, բնորոշ են թե՛ էկոլոգիական գործոնը, թե՛ տնտեսական շահութաբերությունը։ Մենք առանձնացրել ենք մի շարք ծանրակշիռ պատճառներից 5-ը, որոնք կարող են ոգեշնչել ընթերցողին բիոգազի կայան տեղադրելու։ Պատճառ 1 Ի տարբերություն հանածո վառելիքի՝ կենսազանգվածը շարունակ […]
Անաերոբ խմորման արդյունքում ստացված բիոգազի որակի և համապատասխան բաղադրության համար «պատասխանատու» են ողջ պրոցեսի մաս համարվող բոլոր փուլերը՝ կենսազանգվածի հավաքումից, պահեստավորումից մինչև բիոգազի ժամանակավոր պահպանման համար նախատեսված գազհոլդերները։ Հումքի պահեստավորումը բիոգազի արտադրության կարևոր փուլ է, այդ պատճառով պահանջվում են մի շարք ստանդարտներ և մասնագիտացված մոտեցում։ Այս փուլում կարևոր են հումքի պահեստավորման տեղը, ժամկետը և այլ […]
Բիոգազի մեծ չափի կայանները պրակտիկայում ընդունված է անվանել նաև արդյունաբերական կայաններ։ Այսպիսի կայանների վերամշակած օրգանական թափոնների և արտադրած բիոգազի ծավալն այնքան մեծ է, որ կարող է բավարարել որևէ տնտեսության գազի և ջերմային էներգիայի ծախսերը կրճատելուն կամ ամբողջապես ծածկելուն, դեռ ավելին, բիոգազը, հարստացման կայանի միջոցով բիոմեթանի վերածելով, հնարավոր է կիրառել և վաճառել ավտոմեքենաների լիցքավորման համար։ Հենց […]
Երբ գյուղական տնտեսությունից ձևավորվող օրգանական թափոնների՝ գոմաղբի ծավալը գերազանցում է օրական 1 տոննան և հասնում մինչև 7 տոննայի, ուրեմն արդեն կարող ենք խոսել բիոգազի միջին չափի կայանի մասին։ Ինչպես արդեն նշել ենք բիոգազի փոքր կայանի մասին մեր նախորդ հրապարակման մեջ, բիոգազի կայանների չափերը պայմանավորված են դրանցում վերամշակվող օրգանական թափոնների ծավալից, ընդհանուր համակարգում ներդրված սարքավորումների տեսակից […]
Բիոգազի արտադրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն ունի այլընտրանքային էներգիայի տեսակների շարքում և իր առավելություններով ոչ միայն չի զիջում, երբեմն նաև գերազանցում է դրանց։ Վերականգնվող էներգիայի ցանկացած տեսակի նախապատվությունը տալիս՝ մենք առաջնորդվում ենք մի շարք չափանիշներով, որոնք ապահովում է տվյալ տեսակը։ Այդ չափանիշներից են, օրինակ, ետգնման կարճ ժամանակատահատվածը, տեղադրման ճկունությունը, էկոլոգիապես անվտանգ բնույթը և այլն։ […]











