Բիոգազի կայանի տեղադրման համար որոշումը սկսվում է այն պահից, երբ տնտեսվարողը ցանկություն է հայտնում անցնելու այլընտրանքային էներգիայի օգտագործմանը և խելացի տնօրինելու իր միջոցները։ Մենք առանձին հոդվածում անդրադարձել ենք այն փուլերին, որոնք հաջորդում են իրար բիոգազի կայան տեղադրելիս։ Բնականաբար, դրանց պատշաճ իրականացումը կարող է կայանի բարձր արտադրողականության և արդյունավետ աշխատանքի երաշխիք լինել։ Սակայն որքան էլ մասնագիտորեն […]
Բիոգազի արտադրությունն օրեցօր ավելի լայն տարածում է ստանում աշխարհում, և դրան նպաստում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ։ Այս հոդվածում կխոսենք այն կարևոր և համոզիչ փաստերի մասին, որոնք կարող են առիթ դառնալ բիոգազի արտադրությամբ զբաղվելու։ 1․ Բիոգազի հումքն անվերջ է Բիոգազի հումքը կենսազանգվածն է՝ սննդի և անասնապահական թափոնների զանգվածը, որը միշտ առկա է մեր […]
Բիոմեթանի հումքը, ինչպես բիոգազինը, կենսազանգվածն է՝ անասնապահական և սննդի թափոնները, և այդ իմաստով այն ևս ծագում է վերականգնվող աղբյուրից։ Այս փաստը, ի թիվս այլ առավելությունների, գրավում է զարգացած շատ երկրների՝ օգտագործելու բիոմեթանը՝ որպես ավտոմեքենաների վառելիք։ Առհասարակ, վերջին տարիներին բիոմեթանի կիրառությունը լայն տարածում է ստացել։ Հետզհետե ավելի շատ երկրներ են անցնում վառելիքի այս տեսակի կիրառությանը, որն […]
Խոզերի գոմաղբը բիոգազի ստացման համար լայն կիրառություն ունեցող հումք է։ Ինչպես մյուս հումքատեսակները, սա ևս բիոգազի վերածվելու համար անցնում է անաերոբ, այսինքն՝ առանց թթվածնի պայմաններում խմորման ճանապարհով։ Գոմաղբի՝ բիոգազ դառնալու ճանապարհը սկսվում է հումքը պահեստավորելուց։ Խոզի գոմաղբը հավաքվում և պահեստավորվում է հերմետիկ կոնտեյներներում կամ փոսերում։ Պահեստավորման այս ձևը կանխում է անաերոբ խմորման ընթացքում արտադրվող մեթանի […]
Բիոգազը վաղուց արդեն ամրապնդել է իր դիրքերը որպես հուսալի վառելիք, որն իր արդյունավետությամբ կարող է համեմատվել բնական գազի հետ և շատ կողմերով նաև առավելություն ունենալ դրա նկատմամբ։ Այս հոդվածում կթվարկենք այն տարբերությունները, որոնք կան բնական գազի և բիոգազի մեջ։ Աղբյուրը Բիոգազը ստացվում է օրգանական թափոնների՝ գոմաղբի, թռչնաղբի, սննդի թափոնների և կենսազանգվածի այլ տեսակների անաերոբ խմորման […]
Հայաստանի գյուղերում ապրում է մոտ 1 067 600 մարդ՝ 2020 թվականի դրությամբ։ Մեր երկրի համար քաղաքային և գյուղական բնակչության թվերի ոչ մեծ հարաբերակցությունը առիթ է տալիս մտածելու, որ գյուղացիական տնտեսությունը հիմնական զբաղմունք է բնակչության զգալի մասի շրջանում։ Հումքի և պարարտանյութի՝ երբեմն անվերահսկելի գնաճի ժամանակներում պլանավորված և շահավետ գյուղացիական տնտեսություն վարելը, բնականաբար, գյուղատնտեսների համար կապահովի կայուն […]
Վերջին տասնամյակներին բիոգազի արտադրությունը մեծ տարածում է ստանում աշխարհի զարգացած և զարգացող երկրներում։ Այլընտրանքային էներգիայի այս տեսակին անցնելու շարժառիթները, թերևս, թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բնույթ ունեն։ Օրգանական հումքի վերամշակումից ստացվող վառելիքի այս տեսակի արտադրությունը նախ և առաջ մեծ քայլ է՝ ուղղված մեր մոլորակի էկոլոգիական հիմնախնդիրների գոնե մի մասի լուծմանը։ Հայտնի է, որ օրգանական թափոնները, երկար […]
Պատճառները, որոնք բխեցնում են էներգիայի այլընտրանքային աղբյուրներին դիմելուն, տարեցտարի ավելի հիմնարար են դառնում, և դրանք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաև էկոլոգիական հիմք։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»՝ ԱՍԳ-ն, որի հիմնական նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է։ Այս նպատակին պետությունը նախատեսում է հասնել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի […]
Մենք բազմիցս խոսել ենք բիոգազի արտադրության տնտեսական շահավետության մասին։ Նախորդ հոդվածներում տարբեր հաշվարկների միջոցով եկել ենք այն եզրակացության, որ բիոգազի արտադրությունն ավելի եկամտաբեր է էներգիայի ստացման դասական և այլընտրանքային մյուս եղանակների համեմատ։ Այս հոդվածում կխոսենք մեր առողջության վրա այն ազդեցության մասին, որը կարող է ունենալ բիոգազի արտադրությունը։ Նախ սկսենք այն կարևոր կետից, որ բիոգազի ստացումը, […]
Երբ բիոգազի կայանը տեղադրող մասնագետների խումբն ավարտում է շինարարական և մոնտաժման աշխատանքները, և կայանն արդեն պատրաստ է լինում շահագործման, մասնագետները կայանը շահագործող անձնակազմին տալիս են մի շարք ցուցումներ ու խորհուրդներ, որոնք անպայմանորեն պետք են գալիս կայանի աշխատանքի ընթացքում։ Բնականաբար, որքան որակյալ են համակարգում կիրառված սարքավորումները և որքան պրոֆեսիոնալ են իրենք՝ մոնտաժող մասնագետները, այնքան քիչ անելիք […]