fbpx

Բիոգազի արտադրությամբ զբաղվելու 5 պատճառ

Բիոգազի կայանի շահագործման ընթացքը

Բիոգազի արտադրությունն օրեցօր ավելի լայն տարածում է ստանում աշխարհում, և դրան նպաստում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ։

Այս հոդվածում կխոսենք այն կարևոր և համոզիչ փաստերի մասին, որոնք կարող են առիթ դառնալ բիոգազի արտադրությամբ զբաղվելու։

1․ Բիոգազի հումքն անվերջ է

Բիոգազի հումքը կենսազանգվածն է՝ սննդի և անասնապահական թափոնների զանգվածը, որը միշտ առկա է մեր մոլորակի վրա։ Այս իմաստով այն համարվում է անընդհատ վերականգնվող էներգիայի աղբյուր, ինչպես արևը կամ քամին։ Մինչդեռ բնական գազն անսպառ չէ, դեռ ավելին, դրա ստացման համար պահանջվում են բավական ռեսուրսներ, իսկ ձեռքբերման և սպառման արդյունքում մթնոլորտին սպառնացող վտանգը հայտնի է բոլորին։

Բիոգազի հումքը կարելի է թե՛ գնել, թե՛ օգտագործել սեփական անասնապահական գործունեության արդյունքում ձևավորվող օրգանական թափոնները։ Երբ առկա է օրգանական թափոնների օրական ձևավորվող բավարար ծավալ, ապա լավ առիթ է մտածել բիոգազի արտադրություն սկսելու մասին։ Իսկ թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ օրական ձևավորվող օրգանական թափոնների ծավալից, հաշվե՛ք մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով։

2․ Բիոգազն այնտեղ է, որտեղ ցանկանաք

Ի տարբերություն բնական գազի, որին հասանելություն ունենալու համար անհրաժեշտ է, որ համայնքը լինի գազաֆիկացված, բիոգազի դեպքում էներգիան այնտեղ է, որտեղ տեղադրված է կայանը։ Այս համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն մասնավոր անձին, այլ նաև ամբողջ համայնքին էներգիայի տեսանկյունից լինել անկախ և ինքնուրույն։

3․ Բիոգազի արտադրությունն ունի ենթապրոդուկտ՝ բիոպարարտանյութ

Օրգանական թափոնների վերամշակումը չի սահմանափակվում միայն բիոգազի արտադրությամբ։ Անաերոբ միջավայրում խմորման արդյունքում ստացվում է նաև բիոպարարտանյութ, որը որակապես ավելի լավն է ու սննդարար բույսերի ու հողերի համար, քան սովորական պարարտանյութը։ 

Վերջին ժամանակներում շուկայում պարարտանյութի գինն անկայուն է, իսկ բիոգազի արտադրության ընթացքում սեփական այգեգործական տնտեսության կամ վաճառելու նպատակով բիոպարարտանյութի ստացումը կարող է եկամտաբեր լինել գյուղատնտեսների համար։

4․ Բիոգազի կայանի ետգնման ժամկետը կարճ է

Կախված վերամշակվող հումքի ծավալից, կայանի մեծությունից և ներդրված սարքավորումների տեսակներից՝ բիոգազի կայանի ետգնման ժամանակահատվածը կարող է տարբեր լինել։ Որքան մեծ է կայանը, այնքան կարճ է ետգնման ժամանակահատվածը։ Միջինում մեծ կայանի ետգնումը մոտավորապես 2,5 տարի է։

5․ Բիոգազի արտադրությունը զարգացող տեխնոլոգիա է

Որքան մեծանում է այլընտրանքային էներգիայի այս տեսակի՝ բիոգազի կիրառությունը աշխարհի շատ երկրներում, այնքան ավելի են զարգանում դրան սպասարկող տեխնոլոգիաները։ Գնալով դրանք դառնում են առավել խելացի, անվտանգ և ավտոմատացված՝ բարձրացնելով կայանի արտադրողականությունը։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ