fbpx

Բիոմեթանի կիրառությունն աշխարհում

Բիոմեթանի կիրառությունն աշխարհում

Բիոմեթանի հումքը, ինչպես բիոգազինը, կենսազանգվածն է՝ անասնապահական և սննդի թափոնները, և այդ իմաստով այն ևս ծագում է վերականգնվող աղբյուրից։ Այս փաստը, ի թիվս այլ առավելությունների, գրավում է զարգացած շատ երկրների՝ օգտագործելու բիոմեթանը՝ որպես ավտոմեքենաների վառելիք։ 

Առհասարակ, վերջին տարիներին բիոմեթանի կիրառությունը լայն տարածում է ստացել։ Հետզհետե ավելի շատ երկրներ են անցնում վառելիքի այս տեսակի կիրառությանը, որն ազատում է իրենց այլ երկրներից կախվածության, գնաճի հետևանքներով առաջ եկող տատանումներից։

Միևնույն ժամանակ բիոմեթանի ստացումը, ի տարբերություն ավտոմոբիլային այլ վառելիքատեսակների, մթնոլորտում ջերմոցային գազերի մեծաքանակ արտանետումների պատճառ չի դառնում։

Բիոմեթանը մեծամասամբ կիրառվում է տրանսպորտային միջոցների գործունեության մեջ և փոխարինում բնական գազին կամ բենզինին։ Ընդ որում, բիոգազի կայանի տեղադրումը զուտ բիոմեթան ստանալու նպատակով համարվում է եկամտաբեր ներդրում։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ բիովառելիքի մասին մեր առանձին հոդվածում։

Ներկայումս բիոմեթանի ստացման և սպառման ամենամեծ շուկան Եվրոպան է՝ մասնավորապես այնպիսի զարգացած երկրները, ինչպիսին Գերմանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան են։ Օրինակ՝ 2020 թվականին Գերմանիայում արտադրվել է 10 միլիոն մ³ բիոմեթան, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 1 մլն մ³։

Ամերիկյան մայրցամաքում ևս բիոմեթանի կիրառությունը պետությունների հետաքրքրության շրջանակներում է․ Կանադան և ԱՄՆ-ը զգալի ներդրումներ են անում բիոգազային նախագծերի իրականացման մեջ, որոնց նպատակը բիոմեթանի լայն արտադրությունն է։

Արևմտյան երկրներում վերականգնվող էներգիային անցումը, բիոմեթանի արտադրությունը խրախուսվում է պետության մակարդակով։ Օրինակ, Եվրամիությունը նպատակ է դրել, որ 2030 թվականին վերականգնվող գազը կկազմի ԵՄ-ում սպառվող գազի 10%-ը:

Անգամ այն դեպքում, երբ բիոգազի կայանի գործարկման նպատակը միայն բիոմեթան ստանալն է, միևնույն է, օրգանական թափոնների վերամշակումը, դրանց քայքայումը անաերոբ միջավայրում ձևավորում է մեկ այլ պրոդուկտ ևս՝ բիոպարարտանյութ, որն անփոխարինելի է մաշված հողերի կենդանացման և բերրիացման համար։

Ընդհանուր առմամբ, բիոմեթանի՝ որպես վերականգնվող էներգիայի աղբյուրից ստացված վառելիքի օգտագործումը, մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում՝ պայմանավորված կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգություններով և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման անհրաժեշտությամբ: 

Բիոգազի կայան տեղադրելու, ինչպես նաև բիոմեթան ստանալու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ