fbpx

Սպասարկում

Տեխնիկական ոլորտի համաշխարհային պրակտիկան բազմիցս ապացուցել է, որ ցանկացած համապարփակ համակարգի, մեխանիզմի կամ սարքավորման  անխափան աշխատանքի գրավականներն են գրագետ շահագործումը և մշտապես ուղեկցող տեխնիկական սպասարկումը համակարգերի օգտագործման ողջ ընթացքում։

ADACO ընկերության թիմը լրջորեն է մոտենում սարքավորումների և համակարգերի հետագա շահագործման խնդիրներին ցանկացած նախագծի շրջանակում՝ առաջարկելով հետվաճառքային սպասարկման բարձրորակ ծառայություն ինչպես սեփական, այնպես էլ արդեն իսկ ներդրված համակարգերի համար։ Կուտակված գիտելիքների և ձևավորված բազմամյա փորձի շնորհիվ մեր մասնագետները պատրաստակամ են նաև խորհրդատվություն տրամադրելու շահագործման հետ կապված ցանկացած հարցում   և անհրաժեշտության դեպքում անցկացնել վերապատրաստման դասընթացներ։

ADACO ընկերության մասնագետները կարճ ժամանակահատվածում կկարգավորեն ցանկացած սարքավորման, հոսքագծի կամ միջփոխկապակցված համակարգի  շահագործման ընթացքում առաջացած ցանկացած անսարքություն և կլուծեն պահեստամասերի փոխարինման խնդիրը՝ ապահովելով համակարգերի շարունակական գործունեությունը։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ