fbpx

Խոզաբուծական սարքավորումներ

Համագործակցելով աշխարհի լավագույն արտադրողներից մեկի՝ BIG  HERDSMAN  Co.  ընկերության հետ, ADACO-ն առաջարկում է խելացի լուծումներ խոզերի խնամքի և բուծման համար, ինչը թույլ է տալիս ներդնել համապարփակ փոխկապակցված համակարգեր։ Խոզաբուծական առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած համակարգերը ներառում  են կերակրման, խմեցման, կեղտի հեռացման/մաքրման, օդափոխության և ջեռուցման կենսական միավորներ, ինչպես նաև ազդանշանային և այլ օժանդակ հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կառավարվում է հեռակառավարման ֆունկցիա ունեցող համակարգչային ծրագրի միջոցով։ Հեռակառավարման հնարավորությունը թույլ է տալիս հետևել խոզանոցի կենսագործունեությանը աշխարհի ցանկացած կետից, կատարել փոփոխություններ և տալ հրահանգներ։

ADACO ընկերության մասնագետների թիմը կարճ ժամանակում կնախագծի խոզաբուծական ֆերմայի ցանկացած բարդության լուծումներ՝ ըստ հաճախորդի պահանջների, կմատակարարի, կտեղադրի, կկատարի հետվաճառքային տեխնիկական սպասարկում, ինչպես նաև կվերապատրաստի հաճախորդի աշխատակազմին՝ ֆերմայի բնականոն և անխափան գործունեության ապահովման համար։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ