fbpx

Գործիքներ

ADACO ընկերության փորձառու ինժիներական խումբը շարունակաբար նախագծում է նորարարական շինարարական գործիքներ՝ առաջարկելով դինամիկ լուծումներ շինարարական այն գործընթացներում, որոնք չեն ենթարկվում ամբողջական ավտոմատացման և հիմնականում իրականացվում են ձեռքով։ Ընկերությունն առաջարկում է շինարարական լայն սպեկտորի գործիքներ, ինչպիսիք են ոչ  ունիվերսալ և ձեռքի ամբարձիչ տեխնիկա, բռնիչներ, կրիչներ, տեղափոխման սայլակներ և այլ գործիքներ ինչպես ստանդարտ, այնպես էլ նախագծված՝ ըստ հաճախորդի տեխնիկական պահանջների։

Ընկերությունը նախագծում և արտադրում է մասնագիտացված գործիքներ և սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել արտադրողականությունը և ապահովել անվտանգության պայմանները անմիջապես ձեռքով իրականացվող շինարարական գործընթացներում։

Յուրաքանչյուր ապրանք մշակելիս ADACO-ն առաջնորդվում է հետևյալ հիմնարար սկզբունքներով․

  • օգտագործման դյուրինություն,
  • դիզայնի պարզություն և հուսալիություն,
  • սպասարկման անհրաժեշտության բացակայություն,
  • արագ հետգնում։

ADACO-ն իր հաճախորդներին առաջարկում է նաև  արդեն իսկ արտադրված գործիքների հարմարեցում տարբեր ​​շինարարական աշխատանքներին և հաճախորդի կարիքներին համապատասխանեցված նոր կոնստրուկցիաների մշակում։ Ելնելով այն հանգամանքից, որ համակարգչային նախագծումից մինչև տեստավորման և վերջնական արդյունքի ստացման փուլ բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես Ընկերության կողմից՝ առաջարկվող անհատական ինժիներական լուծումներն իրագործվում են համալիր մոտեցմամբ և կարճ ժամկետներում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ