fbpx

Օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգեր

HVAC համակարգերը հանդիսանում են յուրաքանչյուր շինության հիմնաքարը և նախատեսված են՝ ապահովելու ջերմաստիճանային և օդափոխման հարմարավետ պայմաններ շինության ներսում։

ADACO ընկերությունն իրականացնում է ջեռուցման, օդափոխության և օդորակման կենտրոնացված համակարգերի նախագծում, տեղադրում և սպասարկում՝ հաշվի առնելով շինության առանձնահատկությունները և հաճախորդի անհատական տեխնիկական առաջադրանքը։

ADACO ընկերությունը, մշտապես տեղեկացված լինելով ոլորտի նորագույն լուծումներից և համագործակցելով համաշխարհային առաջատար ընկերությունների հետ, առաջարկում է բարձրորակ ծառայությունների լայն շրջանակ․

  • HVAC համակարգերի տեղադրման և էներգոարդյունավետ ու օպտիմալ լուծումների համալիր խորհրդատվություն,
  • HVAC համակարգերի ընտրության խորհրդատվություն,
  • HVAC համակարգերի նախագծում,
  • HVAC համակարգերի նախագծում և շահագործման հանձնում,
  • HVAC համակարգերի փոխարինում/ թարմացում,
  • HVAC համակարգերի շարունակական մոնիտորինգ և տեխնիկական սպասարկում։

Սկսած նախագծումից մինչ սպասարկման փուլը բոլոր աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տեխնիկական մանրուք, ինչը որևէ կերպ կարող է ազդեցություն ունենալ շինության հետագա բնականոն շահագործման վրա։

Բարձր որակավորում ունեցող և փորձառու ճարտարագետ-նախագծողներից ձևավորված ADACO ընկերության ճարտարագիտական թիմը հաջողությամբ շահագործման է հանձնել ջեռուցման, օդափոխության և օդորակման տասնյակ լայնածավալ նախագծեր հանրային և մասնավոր սեկտորում՝ ապահովելով էներգոարդյունավետ և ֆինանսապես շահավետ լուծումներ իր հաճախորդների համար։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ