fbpx

Մեր մասին

ADACO ընկերությունը հիմնվել է 2015 թվականին Հայաստանում։ Շնորհիվ Ընկերության ղեկավարության և մասնագետների կուտակած տարիների փորձի և ոլորտի լավագույն ընկերությունների հետ ձևավորված գործարար ամուր կապերի՝ Ընկերությանը հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում նվաճել արդյունաբերական և գյուղատնտեսական մի շարք առաջատար ընկերությունների վստահությունը և իրագործել տեխնոլոգիական վերազինման բազմաթիվ հաջողված նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ մի շարք երկրներում։
ADACO ընկերության առաքելությունն է արդիական տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնել ներքին և արտաքին արտադրողներին՝ օպտիմալացնելու արտադրական գործընթացները, բարձրացնելու գործընթացների արտադրողականությունը՝ այդպիսով նպաստելով ռեսուրսախնայողության և շահութաբերության բարձր մակարդակի ապահովմանը։
Զարգացման տարիների ընթացքում ADACO-ն հավատարիմ է վստահելի գործընկեր դառնալու իր տեսլականին` իր հաճախորդներին շարունակաբար առաջարկելով բիզնեսի համար համակողմանիորեն արդյունավետ և շահավետ լուծումներ։
Տեղական և միջազգային շուկաներում ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում ADACO-ն մշակել և իրականացրել է տասնյակ խոշոր նախագծեր ֆերմերային տնտեսության և արդյունաբերության տարբեր ոլորտներում։
Ընկերությունն իրականացնում է նաև իր և այլ ընկերությունների կողմից գործարկված տեխնոլոգիական համակարգերի բարձրակարգ շարունակական սպասարկում և համակարգային մոնիտորինգ։
Ի լրումն ավտոմատացման և գյուղատնտեսական լուծումների մշակման, ADACO ընկերության թիմը մասնագիտացված է նաև բիոգազի արտադրության կազմակերպման բնագավառում։ Այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող բիոգազի արտադրությունը և հետագա շահագործումը հանդիսանում են ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլ նաև օպտիմալ և շահավետ լուծում գյուղատնտեսական ցանկացած տնտեսության համար:
ADACO ընկերությունն իրականացնում է նաև փաթեթավորման, շշալցման, պիտակավորման և այլ տեսակի հաստոցների և հոսքագծերի ներմուծման և տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև հետվաճառքային սպասարկում ՀՀ ամբողջ տարածքում և ԱՊՀ երկրներում։
Ընկերությունը հանդիսանում է խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներում ժամանակակից, բարձր արտադրողականությամբ հոսքագծերի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի՝ BIG HERDSMAN MACHINERY Co. (թռչնաբուծական և խոզաբուծական սարքավորումներ) ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և տարածաշրջանում։ ADACO ընկերությունը հանդիսանում է նաև YQ Machinery Co. (շշալցման ամբողջական հոսքագծեր) և ZENYER Egg Machinery Co. (ձվի փաթեթավորման և վերամշակման սարքավորումներ և հոսքագծեր) հոսքագծերի արտադրության մասնագիտացված ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և տարածաշրջանում:
Կուտակված երկարամյա փորձի և գիտելիքների շնորհիվ՝ Ընկերությունն այսօր ներկայացնում է նաև սեփական արտադրության նորարարական շինարարական գործիքներ և սարքավորումներ՝ առաջարկելով դինամիկ լուծումներ շինարարական այն գործընթացներում, որոնք չեն ենթարկվում ամբողջական ավտոմատացման և հիմնականում իրականացվում են ձեռքով։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ