fbpx

Կենսագազ

ADACO ընկերության բազմապրոֆիլ թիմը իրականացնում է այլընտրանքային էներգիայի առավել հեռանկարային և նորարարական լուծումներից մեկի՝ կենսագազի գործարանների նախագծում և կառուցում, բիոգազի սարքավորումների մատակարարում և կայանների տեղադրում Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Իրանում և Վրաստանում։

Գիտականորեն հիմնավորված ուսումնասիրությունների և թափոնների դեմ պայքարի զարգացումների արդյունքում բնական ճանապարհով ֆերմենտացված բիոգազի օգտագործումը դարձավ այլընտրանքային էներգիայի և շատ էֆեկտիվ օրգանական պարարտանյութի ստացման ադիական և ֆինանսապես առավել շահավետ տարբերակներից մեկը։

Բիոգազն արտադրվում է օրգանական թափոններից` լինի դա գոմաղբ կամ այլ արտադրական օրգանական թափոն, մանրէաբանական անաէրոբ քայքայման միջոցով` առաջացնելով գազի խառնուրդ, որը բաղկացած է մեծամասամբ մեթանից (CH4), ածխածնի երկօքսիդից (CO2), ջրածնի ծծմբից (H2S) և տարրերից:

Թափոնների վերամշակման և բիոգազի ստացման հետ զուգահեռ նաև արտադրվում է բյուրեղացված ազոտով հարուստ օրգանական պարարտանյութ, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ միջոց է, քան ներկայումս որպես օրգանական պարարտանյութ օգտագործվող մարած թռչնաղբը կամ գոմաղբը:

Բիոգազն էկոլոգիապես մաքուր և եկամտաբեր արտադրատեսակ է,  որը կարող է օգտագործվել էլեկտրաէներգիայի գեներացման, տարածքների և ջրի ջեռուցման համար: Բացի այդ, եթե այն սեղմվի, կարող է դառնալ բիոմեթան և օգտագործվել որպես գազով աշխատող մեքենաների վառելիք:

Բիոգազի ֆերմենտացման կայանի ինտեգրացումը ագրոբիզնեսում կրճատում, նույնիսկ զրոյացնում է ջեռուցման ծախսերը և լուծում է ագրոբիզնեսի թափոնների վերացման և հետագա վերամշակման խնդիրը:

ADACO ընկերության մասնագիտացված թիմը առաջարկում է բիոգազի արտադրության կայանների նախագծման և տեղադրման, ինչպես նաև հետագա սպասարկման ծառայություններ` անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր բիզնեսի համար և ստանալով տեխնիկական պահանջներին համապատասխանող առավել արդյունավետ և շահեկան լուծումը։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ