fbpx

Բիոգազ, թե բնական գազ

Որքան էներգիա կա բիոգազի մեջ

Բիոգազը վաղուց արդեն ամրապնդել է իր դիրքերը որպես հուսալի վառելիք, որն իր արդյունավետությամբ կարող է համեմատվել բնական գազի հետ և շատ կողմերով նաև առավելություն ունենալ դրա նկատմամբ։ 

Այս հոդվածում կթվարկենք այն տարբերությունները, որոնք կան բնական գազի և բիոգազի մեջ։

Աղբյուրը

Բիոգազը ստացվում է օրգանական թափոնների՝ գոմաղբի, թռչնաղբի, սննդի թափոնների և կենսազանգվածի այլ տեսակների անաերոբ խմորման ճանապարհով։ Մինչդեռ բնական գազը բնական հանածո է, որը ձեռք է բերվում հանքավայրերից։

Վերականգնվող բնույթը

Բիոգազի հումքը անընդհատ, շարունակական կերպով գեներացվող կենսազանգվածն է, հետևաբար էներգիայի այս տեսակը, ինչպես օրինակ արևից, քամուց ստացվող էներգիան, վերականգնվող է։ Այնինչ բնական գազը սահմանափակ է և մի օր պարզապես կարող է վերջանալ։

Ազդեցությունը միջավայրի վրա

Բիոգազի արտադրությունը հանգեցնում է ավելի քիչ ջերմոցային գազերի արտանետումների, քան բնական գազի արդյունահանումը, փոխադրումը և օգտագործումը: Բացի այդ, բիոգազի արտադրության կողմնակի պրոդուկտը՝ բիոպարարտանյութը, ունի մաշված հողերը վերակենդանացնելու, բերրիացնելու հատկություն։ 

Սրան հակառակ՝ բնական գազի արդյունահանումը, փոխադրումը և օգտագործումը կարող է հանգեցնել օդի և ջրի աղտոտման, ինչպես նաև զգալի քանակությամբ ածխաթթու գազի արտանետմանը մթնոլորտ, որն անմիջականորեն ազդում է մարդկանց առողջության վրա։

Արժեքը

Բիոգազի արժեքը մեծապես կախված է օրգանական թափոնների ծավալից, գործարկվող կայանի արժեքից և այլ գործոններից։ Բնական գազի գինը պայմանավորված է շուկայից, արտահանման, փոխադրման ծախսերից և ցանկացած պահի կարող է տատանվել՝ կախված միջպետական հարաբերություններից և արտաքին այլ գործոններից։ Դեռ ավելին, տեխնոլոգիաների զարգանալով կանխատեսվում է  բիոգազի գնի նվազեցում։

Հասանելիություն

Բնական գազ սպառելու համար անհրաժեշտ է, որ համայնքը լինի գազաֆիկացված, միացած լինի գազատար խողովակին։ Մինչդեռ բիոգազի կայան կարելի է տեղադրել ցանկացած վայրում՝ անկախ գազատար խողովակից։

Մեր նախորդ հրապարակումներում մենք մանրամասն վերլուծել ենք, թե որքան է կազմում բիոգազի կայանի ետգնումը, եթե բիոգազը նախատեսում ենք սպառել կենցաղում, որպես կոգեներացիոն կայանի վառելիք կամ որպես բիովառելիք։

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ