fbpx

Ինչպես է խոզերի գոմաղբը վերածվում բիոգազի

Բիոգազ խոզաբուծարանների թափոններից

Խոզերի գոմաղբը բիոգազի ստացման համար լայն կիրառություն ունեցող հումք է։ Ինչպես մյուս հումքատեսակները, սա ևս բիոգազի վերածվելու համար անցնում է անաերոբ, այսինքն՝ առանց թթվածնի պայմաններում խմորման ճանապարհով։

Գոմաղբի՝ բիոգազ դառնալու ճանապարհը սկսվում է հումքը պահեստավորելուց։ Խոզի գոմաղբը հավաքվում և պահեստավորվում է հերմետիկ կոնտեյներներում կամ փոսերում։ Պահեստավորման այս ձևը կանխում է անաերոբ խմորման ընթացքում արտադրվող մեթանի գազի արտահոսքը:

Որպեսզի քայքայման գործընթացը ավելի հեշտ կատարվի, անհրաժեշտ է ջրով նոսրացնել գոմաղբը։ Մասնագետները խոզի գոմաղբի և ջրի օպտիմալ հարաբերակցություն են համարում 1:1 կամ 1:2-ը։ Ճիշտ նոսրացումից է կախված հետագայում արտադրվող մեթանի որակը։

Երբ հումքն արդեն ռեակտորի մեջ է, ավելացվում են խմորման գործընթացը խթանող բակտերիաներ, որոնց ակտիվ գործունեության համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ջերմաստիճան և հերմետիկ պայմաններ։ Մեծ նշանակություն ունի թթվայնության ապահովումը, քանի որ խոզերի գոմաղբի մեջ թթվայնությունը շատ բարձր չէ։

Որպեսզի ապահովվի գոմաղբի օրգանական նյութերի քայքայման համար պատասխանատու բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների միասնական բաշխումը, անհրաժեշտ է հումքը լավ խառնել։

Օրգանական հումքի, այս դեպքում՝ խոզերի գոմաղբի քայքայման գործընթացի տևողությունը պայմանավորված է հումքի ծավալով, ռեակտորի չափերով և ապահովված ջերմաստիճանով։ Այն կարող է օրեր և շաբաթներ տևել, որից հետո արտադրվում է բիոգազը։

Արտադրված բիոգազը բաղկացած է մեթանից և ածխաթթու գազից, որտեղ մեթանի ծավալը գերազանցում է ածխաթթու գազին։ 

Խոզերի գոմաղբից արտադրված բիոգազի ճակատագիրը նույնն է, ինչ ԽԵԿ գոմաղբի կամ թռչնաղբի վերամշակումից ստացվածը։ Բոլոր դեպքերում էլ բիոգազը կարելի է կիրառել որպես տնտեսության մեջ վառելիք կամ որպես կոգեներացիոն կայանի վառելիք և ի վերջո կարելի է զտել այն և բիոմեթանի տեսքով օգտագործել որպես ավտոմեքենաների վառելիք։

Խոզերի գոմաղբի վերամշակման ընթացքում ևս արտադրվում է բիոպարարտանյութ, որն անփոխարինելի միջոց կարող է լինել հողի բերրիությունը բարձրացնելու, հողը կենդանացնելու համար։

Խոզերի գոմաղբի և առհասարակ անասնապահական գործունեության արդյունքում առաջացած օրգանական թափոնների վերամշակումը դրանց ուտիլիզացիայի ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որից ստացված եկամուտը անհամեմատելիորեն կարող է թեթևացնել ֆերմերի հոգսն ու գործունեության համար պահանջվող ծախսերը։

Թե ինչ ծավալի բիոգազ և բիոպարարտանյութ կարող եք ստանալ ձեր խոզաբուծական գործունեության արդյունքում օրական ձևավորվող օրգանական թափոններից, կարող եք հաշվել մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով։

Եթե զբաղվում եք խոզաբուծությամբ, ապա բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին  Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ