fbpx

3 պայման բիոգազի կայանի շահագործման համար

Որքանով է անվտանգ բիոգազի կայանի գործարկումը

Բիոգազի կայանի տեղադրման համար որոշումը սկսվում է այն պահից, երբ տնտեսվարողը ցանկություն է հայտնում անցնելու այլընտրանքային էներգիայի օգտագործմանը և խելացի տնօրինելու իր միջոցները։

Մենք առանձին հոդվածում անդրադարձել ենք այն փուլերին, որոնք հաջորդում են իրար բիոգազի կայան տեղադրելիս։ Բնականաբար, դրանց պատշաճ իրականացումը կարող է կայանի բարձր արտադրողականության և արդյունավետ աշխատանքի երաշխիք լինել։

Սակայն որքան էլ մասնագիտորեն մոնտաժված լինի կայանը և լավ վերապատրաստված լինի անձնակազմը, անհրաժեշտ է հաշվի առնել երեք կարևոր պայման, որոնք էական են բիոգազի կայանի շահագործման համար։

Պայման 1 Հումքի շարունականություն

Գոյություն ունի այսպիսի մի միտք․ «Բիոգազի կայանը նման է կենդանու, որին պետք է կերակրել ամեն օր և ճիշտ քանակությամբ։ Կենդանու նման բիոգազի կայանն էլ ճիշտ չխնամելու դեպքում կարող է հիվանդանալ»։

Բիոգազի կայանի սնունդը հումքն է, այսինքն՝ օրգանական թափոնները։ Երբ ֆերմերը որոշում է բիոգազի կայան տեղադրել, ապա պետք է համոզված լինի, որ իր տնտեսությունից օրական ձևավորվող օրգանական թափոնների x ծավալը հաստատուն թիվ է, և կայանի շահագործման դեպքում կարող է շարունակաբար ապահովել տվյալ ծավալը։ 

Բիոգազի կայանի չափը կախված է վերամշակման ենթարկվող հումքի ծավալից, հետևաբար, երբ նվազում է ծավալը, կայանի աշխատանքը կարող է թերի դառնալ, նվազել արտադրողականությունը։ Հակառակ պրոցեսի դեպքում, այսինքն՝ հումքի ավելացման դեպքում հնարավոր է մոնտաժման աշխատանքների միջոցով փոփոխել, մեծացնել կայանի չափը։

Պայման 2 Սարքավորումների վիճակը

Մասնագետների թիմը պարտավոր է պատվիրատուին հանձնել նոր սարքավորումներով հագեցած բիոգազի կայան և վերապատրաստել այն աշխատեցնող անձանց։ Սակայն որքան էլ նոր լինեն սարքավորումները, չհետևելու, թերի խնամքի դեպքում դրանք կարող են շարքից դուրս գալ, վատ աշխատել և այդ կերպ վնասել ողջ համակարգը։ 

Այս առումով կարևոր է ժամանակին ստուգել խողովակների, փականների վիճակը, համոզվել, որ ռեակտորը չունի ճաքեր, նստվածքներ, խառնիչները մաքուր են և սարքին։ 

Պայման 3 Կայանի անվտանգություն

Այն նորարարական տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են կայանի աշխատանքի մեջ, երաշխավորում են անվտանգություն և ապահովություն։ Սակայն մարդուն ևս անելիք է մնում։ Մասնավորապես պետք է զգուշանալ կայանին շատ մոտ տարածքում կրակի օգտագործումից, սննդի կազմակերպումից, հումքը բաց տարածության մեջ թողնելուց և այլ անփույթ, բայց վտանգավոր գործողություններից 

Ուստի կարելի է ասել, որ բիոգազի կայանի արդյունավետ աշխատանքի համար կարևոր են ոչ միայն համակարգում կիրառվող սարքավորումները և մոնտաժող մասնագետների թիմը, այլ նաև տեղեկացվածությունն ընդհանուր համակարգի աշխատանքի, դրա ռիսկերի վերաբերյալ։ 

Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ