fbpx

Բիոգազի արտադրությունը գյուղական համայնքներում

Բիոգազի արտադրությունը գյուղական համայնքներում

Հայաստանի գյուղերում ապրում է մոտ 1 067 600 մարդ՝ 2020 թվականի դրությամբ։ Մեր երկրի համար քաղաքային և գյուղական բնակչության թվերի ոչ մեծ հարաբերակցությունը առիթ է տալիս մտածելու, որ գյուղացիական տնտեսությունը հիմնական զբաղմունք է բնակչության զգալի մասի շրջանում։ 

Հումքի և պարարտանյութի՝ երբեմն անվերահսկելի գնաճի ժամանակներում պլանավորված և շահավետ գյուղացիական տնտեսություն վարելը, բնականաբար, գյուղատնտեսների համար կապահովի կայուն եկամուտ։ Իսկ դա հնարավոր է՝ գործի մեջ դնելով գյուղացիական գործունեության ընթացքում ձևավորվող մեծաքանակ օրգանական թափոնները։

Անասնապահական գործունեությամբ զբաղվող ֆերմերի համար օրգանական թափոնների, այսինքն՝ գոմաղբի կամ թռչնաղբի ուտիլիզացիան լուրջ մտահոգություն է։ 

Սովորաբար գոմաղբն օգտագործում են որպես պարարտանյութ կամ չորացնում և օգտագործում են որպես վառելանյութ, սակայն գոմաղբի նման ուտիլիզացիան լի է բույսերի և մարդու առողջության համար վտանգներով, որոնցից խուսափել հնարավոր է առավել գրագետ մոտեցումներ կիրառելով։

Այդպիսի գրագետ լուծում է բիոգազի՝ թեկուզ փոքր կայանի տեղադրումը, որը մի անգամով լուծում է մի քանի խնդիր․

  1. Վառելիքի ապահովում
  2. Օրգանական թափոնների ուտիլիզացիա
  3. Բիոպարարտանյութի ստացում
  4. Բիովառելիքի ստացում

Թվարկված չորս կետն էլ էական են գյուղացու կյանքում։ Նախ տան ջեռուցումն ապահովելը և կենցաղում մշտական և մատչելի վառելիք ունենալը կարևոր խնդիր է հայաստանյան շատ գյուղերում։ Բնական գազը շատերին մատչելի չի, իսկ փայտե վառարանները ջեռուցման ամենաանվտանգ միջոցները չեն։ Մինչդեռ սեփական ռեսուրսներից ստացված բիոգազը կենցաղում կիրառելը շատ ավելի անվտանգ է և որ ամենակարևորն է՝ ավելի մատչելի է։ 

Թե ինչքանով է շահավետ բիոգազի կիրառումը կենցաղում, կարդացե՛ք մեր բլոգում։

Բիոպարարտանյութը, որ ստանում ենք օրգանական թափոնների՝ բիոգազի կայանում վերամշակելու արդյունքում, հարուստ է կենարար նյութերով, հումուսով, որոնք անհամեմատելիորեն բարձրացնում են հողերի որակը և բերրիությունը։ Սա ձեռնտու է գյուղացուն ոչ միայն առատ բերք ստանալու, այլ նաև գումար տնտեսելու տեսանկյունից, հատկապես, որ վերջին ժամանակներս պարարտանյութի գնի բարձրացում է նկատվում։

Գյուղատնտեսական տեխնիկայի գործարկման համար կիրառվող վառելիքը կարելի է փոխարինել բիովառելիքով, որը շատ ավելի շահավետ և վերջապես ստացվում է ուտիլիզացիայի ենթակա օրգանական թափոններից։

Կախված անասնապահական գործունեության արդյունքում ձևավորվող օրգանական թափոնների ծավալից՝ հնարավոր է տեղադրել տարբեր չափերի բիոգազի կայաններ և ստանալ համապատասխան ծավալի բիոգազ և պարարտանյութ։ 

Մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով կարող եք հաշվել, թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ձեր տնտեսությունից ձևավորված թափոններից։

Հումքի վերամշակման և բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ