Շատ է խոսվել այն մասին, որ օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստանում ենք հիմնական երկու պրոդուկտ՝ բիոգազ և բիոպարարտանյութ։ Մեր երկրի տնտեսական զարգացման և պահանջների ֆոնին այս երկու պրոդուկտներն էլ աչքի են ընկնում իրենց շահավետությամբ, մատչելիությամբ և կարևորությամբ։ Սակայն տեղին ենք համարում ընդգծել օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստեղծվող մի ենթապրոդուկտի՝ բիովառելիքի կարևորությունը, որին էլ կանդրադառնանք հետևյալ […]
Կենդանական և բուսական ծագման օրգանական թափոնները կամ կենսազանգվածը այն հիմնական հումքն է, որից ստանում ենք բիոգազ։ Կախված այդ թափոնների ծավալից, բաղադրությունից և այլ հատկություններից՝ բիոգազի ծավալը և բաղադրությունը ևս կարող են տարբեր լինել։ Բիոգազի հումքի մասին ավելի լայն պատկերացում կազմելու այս հրապարակման մեջ կդիտարկենք օրգանական թափոնների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները։ Բիոգազի արդյունաբերության համաշխարհային պրակտիկայում կովի […]
Կլիմայի փոփոխությունն արդեն վաղուց միայն գիտնականների կողմից հնչող ահազանգ չէ։ Գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում աշխարհի տարբեր հատվածներում կլիմայական անոմալիաների՝ հրդեհների, սառույցների հալման, որոնց դեմ մարդկությունը գնալով դառնում է անզոր։ Նորություն չենք ասի, եթե նշենք, որ կլիմայական այդպիսի փոփոխությունները մարդու գործունեության արդյունքն են։ Մարդու արդյունաբերական գործունեության արդյունքում (հանածո վառելիքի ձեռքբերում՝ ածուխ, նավթ, գազ, […]
Անաերոբ խմորումը կամ անաերոբ մարսողությունը պահեստավորված օրգանական թափոնների մշակման ավանդական և արդյունավետ միջոց է, որը կիրառվում է բիոգազի արտադրության մեջ։ Այն բիոգազի ստացման ամենակարևոր փուլն է, քանի որ հենց այս փուլում է, որ հումքը պահպանում է իր սկզբնական օգտակարությունն ու ձեռք բերում նոր կարևոր և պիտանի հատկանիշներ, որոնք ձևավորում են արտադրանքի՝ բիոգազի և բիոպարարտանյութի որակը։ […]
Մեր նախորդ հրապարակումներում բազմիցս խոսել ենք այն մասին, որ բիոգազը չի համարվում անաերոբ խմորման պրոցեսի միակ արդյունքը։ Բիոգազի կայաններում վերամշակված օրգանական թափոնները վերածվում են մի զանգվածի, որը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և կարող է կիրառվել որպես բիոպարարտանյութ։ Որո՞նք են բիոպարարտանյութի առավելությունները և ինչո՞վ է այն տարբերվում հանքային և այլ տեսակի պարարտանյութերից։ Բիոպարարտանյութի հիմնական […]
Բիոգազի կայան տեղադրելու փուլերն սկսվում են պատվիրատուի՝ «կանաչ էներգիայի» անցնելու և գումար խնայելու ցանկությունից։ Որքան շուտ է ֆերմերը որոշում անցնել վերականգնվող էներգիա օգտագործելուն, այնքան ավելի եկամտաբեր կարող է լինել նրա ձեռնարկած արտադրությունը։ Այս հրապարակման մեջ մենք կանրադառնանք ADACo Engineering ընկերության կողմից բիոգազի կայան տեղադրելու փուլերին։ Ինչպես նշեցինք, առաջին փուլը հենց պատվիրատուի կողմից բիոգազի կայանի տեղադրման […]
Բուսական և կենդանական օրգանիզմների միասնական զանգվածը՝ կենսազանգվածը կամ բիոզանգվածը համարվում է վերականգնվող էներգիայի հինգ հիմնական աղբյուրներից մեկը։ Այն անընդհատ վերականգնվում է, ուստի և այն կարող ենք համարել անսպառ էներգիայի աղբյուր։ Էներգիայի ստացման նպատակով կենսազանգվածի կիրառումը ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում էկոլոգիապես անվնաս է, ի տարբերություն ավանդական այնպիսի օրգանական ռեսուրսների, ինչպիսին օրինակ ածուխն է։ Այնուհանդերձ տեխնոլոգիական մեթոդները, որոնց […]
Ժամանակակից թռչնաբուծական ֆերմաները, արտադրության օպտիմալ կազմակերպման և թափոնների ճիշտ վերամշակման դեպքում, կարող են որպես արտադրանք ստանալ ոչ միայն թռչնամիս և ձու, այլ նաև պարարտանյութ և էներգիա՝ բիոգազ։ Մեր նախորդ հրապարակման մեջ խոսել ենք այն մասին, ինչ պոտենցիալ ունեն սպանդանոցի թափոնները բիոգազի արտադրության մեջ։ Սակայն այլընտրանքային էներգիայի ստացման հարցում իրենց արդյունավետությամբ չեն զիջում նաև թռչնաբուծարանների թափոնները։ Դրանց […]
Ժամանակակից աշխարհում այլընտրանքային էներգիայի զարգացմանը զուգահեռ՝ կենդանիների մթերմամբ և մսի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունները և սպանդանոցները գնալով ավելի են հետաքրքրվում բիոգազի այանների տեղադրմամբ։ Ի՞նչ խնդիրներ է լուծում բիոգազի կայանը և ինչո՞ւ է շահավետ սպանդանոցների համար։ Սպանդի պրոցեսում առաջանում են օրգանական նյութերով հարուստ թափոններ, այդ թվում նաև արյուն, կտորտանքներ, լորձաթաղանթ, աղեստամոսքային տրակտի պարունակություն, մորթափառ և այլն։ Այս […]
Նախորդ հոդվածում մենք անդրադարձել ենք բիոգազի ամենակարևոր աղբյուրին՝ կենդանական ծագման թափոններին և մանրամասն դիտարկել, թե ինչ նշանակություն կարող են ունենալ կենդանու կենսագործունեության թափոնների հատկությունները արտադրված բիոգազի որակի և քանակի վրա։ Մինչդեռ բիոգազի կայան տեղադրելու գաղափարը շահավետ է ոչ միայն ֆերմերներին, այլ նաև ռեստորանատերերին և առհասարակ սննդի արդյունաբերությամբ զբաղվողներին, քանի որ ինչպես կտեսնենք մեր հրապարակման մեջ, […]












