Կլիմայի փոփոխությունն արդեն վաղուց միայն գիտնականների կողմից հնչող ահազանգ չէ։ Գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում աշխարհի տարբեր հատվածներում կլիմայական անոմալիաների՝ հրդեհների, սառույցների հալման, որոնց դեմ մարդկությունը գնալով դառնում է անզոր։
Նորություն չենք ասի, եթե նշենք, որ կլիմայական այդպիսի փոփոխությունները մարդու գործունեության արդյունքն են։ Մարդու արդյունաբերական գործունեության արդյունքում (հանածո վառելիքի ձեռքբերում՝ ածուխ, նավթ, գազ, այրվող կենսազանգված) մթնոլորտում հայտնվում են մեծ քանակության ջերմոցային գազեր, որոնց հանգեցնում են կլիմայի համընդհանուր տաքացման և բնապահմանական ճգնաժամի։
Այստեղ հարկ է նշել նաև, որ Հայաստանում ջերմոցային գազերը հիմնականում արտանետվում են էներգետիկայի ոլորտից և ըստ 2017 թվականի տվյալների՝ կազմում են աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 0.02%-ը։
Ո՞րն է ելքը
Ինչպես անտիկ փիլիսոփաներն էին ասում․ ավելի հեշտ է հիվանդությունը կանխել, քան բուժել այն։ Հետևաբար անկախ բնապահպանական ճգնաժամի հետևանքների վերացմանն ուղղված համաշխարհային կազմակերպությունների ջանքերից՝ պետք է խնդիրը լուծել նաև հակառակ կողմից, այսինքն՝ այն կանխելով։ Այս պարագայում միանշանակ արդյունավետ կարող է լինել մարդու վարքագծի, գործունեության փոփոխությունը։
Անշուշտ, չենք կարող ամողջովին հրաժարվել արդյունաբերությունից և վերադառնալ նախարդյունաբերական շրջանին, սակայն ջերմոցային գազերի արտանետումն ու կլիմայի համընդհանուր տաքացումը հնարավոր է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների՝ արևի, քամու, ջրի, կենսազանգվածի օգտագործմամբ։
Կենսազանգվածի՝ բուսական և կենդանական օրգանական թափոնների վերամշակումն ու կիրառումը էներգիայի ստացման նպատակով վաղուց արդեն ընդունված պրակտիկա է համաշխարհային տնտեսության մեջ։ Դրանով լուծում է տրվում ինչպես բիոգազի՝ որպես այլընտանքային էներգիայի ստացմանը, այնպես էլ շրջակա միջավայրի համար հետզհետե վտանգ հանդիսացող թափոնների վերամշակմանը։ Դեռ ավելին՝ օրգանական թափոնների՝ անաէրոբ միջավայրում վերամշակման արդյունքում ստացվում է նաև բիոպարարտանյութ, որը պահպանում է իրենում սկզբնապես առկա ազոտը, վնասակար չէ հողի, ստորգետնյա ջրերի, բույսերի և առհասարակ շրջակա միջավայրի համար։
Հարկ է նշել նաև, որ մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդ մեթանը ածխաթթու գազից գրեթե 21 անգամ ավելի ուժեղ ջերմոցային էֆեկտի ազդեցություն ունի։ Այն, հայտնվելով մթնոլորտում, կարող է մնալ այնտեղ շուրջ 12 տարի՝ հանգեցնելով գլոբալ տաքացման։ Իսկ ահա բիոգազի արտադրությունը, որն օգտագործում է, օրինակ, անասնապահական գործունեությունից առաջացած թափոնները, զգալի չափով կանխում է մեթանի արտանետումը դեպի մթնոլորտ՝ այն վերածելով էներգիայի։
Կենսազանգվածի՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուրի և բիոգազի արտադրության մասին կարդացե՛ք մեր բլոգում։
Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


