Անաերոբ խմորում․ բիոգազի ստացման ամենակարևոր փուլը

Անաէրոբ խմորում․ բիոգազի ստացման ամենակարևոր փուլը

Անաերոբ խմորումը կամ անաերոբ մարսողությունը պահեստավորված օրգանական թափոնների մշակման ավանդական և արդյունավետ միջոց է, որը կիրառվում է բիոգազի արտադրության մեջ։ Այն բիոգազի ստացման ամենակարևոր փուլն է, քանի որ հենց այս փուլում է, որ հումքը պահպանում է իր սկզբնական օգտակարությունն ու ձեռք բերում նոր կարևոր և պիտանի հատկանիշներ, որոնք ձևավորում են արտադրանքի՝ բիոգազի և բիոպարարտանյութի որակը։

Ինչպե՞ս է տեղի ունենում անաերոբ խմորումը

Անաերոբ խմորման առաջին փուլը համարվում է հիդրոլիզը, որի ընթացքում միկրօրգանիզմները օրգանական թափոններում առկա բարդ նյութերը վերածում են առավել պարզ միացությունների։

Հաջորդ փուլը թթվեցումն է։ Թթվեցման ընթացքում ի հայտ են գալիս խմորման առաջին արդյունքները՝ սպիրտ, ջրածին, ածխածնի օքսիդ, թռչող ճարպաթթուներ, օրգանական թթուներ և այլն, որոնք հետագայում սնունդ կդառնան մեթան արտադրող բակտերիաների համար։

Ացետոգենեզը անաերոբ խմորման հաջորդ փուլն է։ Այստեղ արդեն օրգանական թթուները և մյուս նյութերը փոխակերպվում են ամոնիակի, քացախաթթվի և այլն։

Վերջին փուլում արտադրվում են մեթանը և այլ գազերը, որոնց բաղադրությունն ու որակը մեծապես կախված է նախորդ փուլերի պատշաճ կատարումից։ 

Ի՞նչը կարող է ազդել բիոմեթանի բաղադրության և որակի վրա․

  • որպես հումք կիրառված կենսազանգվածի բաղադրությունը,
  • ճիշտ կառուցված կայան-համակարգը,
  • առանց թթվածին միջավայրի ապահովումը ռեակտորի մեջ
  • համապատասխան ջերմաստիճանի ապահովումը,
  • համապատասխան թթվայնության ապահովումը,
  • բակտերիաների սնուցման համար նյութերի հասանելությունը,
  • խառնման համաչափությունը
  • խմորման պրոցեսին մասնակցող նյութերի ճիշտ բալանսի ապահովումը։

Բիոգազի արտադրության վրա ազդող մնացած գործոններին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։

Անաերոբ խմորման ամենամեծ առավելությունն այն է, որ այն սնուցող նյութերը, որոնք առկա են սկզբնական հումքի մեջ, չեն վերանում, այլ ավելի հարստացած անցնում են բիոպարարտանյութի մեջ։ Խմորման արդյունքում ձևավորվում են հանքանյութեր և հումուս, որոնք հետագայում բարելավում են հողի հատկությունները, ծառայում են որպես էներգիայի և սնուցման աղբյուր հողում ապրող միկրոօրգանիզմների համար, ինչը նպաստում է բույսերի սննդարար նյութերի յուրացման բարձրացմանը։ Բիոպարարտանյութի ստացման և բաղադրության վերաբերյալ կարդացե՛ք մեր առանձին հրապարակման մեջ։

Անաերոբ խմորման միջոցով կենսազանգվածի ուտիլիզացիան շահավետ է մի քանի տեսանկյունից․ ֆերմերային գործունեությունից այսպես թե այնպես առաջանում են թափոններ, որոնց ուտիլիզացումը խնդիր է ֆերմերի համար, բացի այդ, փտման ընթացքում դրանց մեջ առաջանում են պաթոգեն միկրոօրգանիզմներ, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ Հետևաբար անաերոբ միջավայրում դրանց խմորման արդյունքում հնարավոր է և՛ էկոլոգիական տեսանկյունից լուծել դրանց ուտիլիզացիայի հարցը, և՛ ստանալ էկոլոգիապես մաքուր բիոպարարտանյութ, թե՛ ծածկել արտադրության կազմակերպման համար պահանջվող էներգիայի ծախսերը։

Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին  Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ