Ինչպես է աշխատում բիոգազի կայանը

Ինչպես է աշխատում բիոգազի կայանը

Բիոգազի կայանն այն «գործարանն» է, որտեղ վերամշակվում են օրգանական թափոնները և արտադրվում է բիոգազը։ Չնայած այս պարզ սահմանմանը, բիոգազի կայանն ինքնին բարդ համակարգ է, որի արդյունավետ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր սարքավորումների ճիշտ տեղադրումը, հրահանգումն ու աջակցությունը։

Բիոգազի կայանները, պայմանավորված իրենց չափերով, լինում են երեք տեսակ՝ փոքր, միջին և մեծ։ Թե ինչ չափի բիոգազի կայան է նպատակահարմար կառուցել, կախված է վերամշակվելու ենթակա հումքի ծավալից։

Չնայած իրենց չափերին, բիոգազի կայանի բոլոր տեսակները մեծ հաշվով ունեն աշխատանքի նույն հերթականությունն ու բնույթը։ Ընդհանուր առմամբ դրանց աշխատանքը կարելի է բաժանել չորս մեծ փուլի։

Փուլերից առաջինը հումքի կառավարումն է։ Բիոգազի որակյալ արդյունքը սկսվում է հումքի ճիշտ պահպանումից, ֆերմանտացիայի համար պատշաճ նախապատրաստումից։ Կախված վերամշակվող հումքի տեսակից և դրա համար պահանջվող ֆերմենտացիայի մեթոդից՝ ընդունման ավազանում իրականացում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքները հետագայում երևում են արտադրված բիոգազի ծավալի ու որակի մեջ։

Ընդունման ավազանում հումքը մանրանում է, դառնում համասեռ զանգված, ինչը հեշտացնում է դրա վերամշակումը և մեթանոգեն միկրոօրգանիզմների գործունեությունը։

Երկրորդ փուլում սկսվում է բիոգազի բուն արտադրությունը, որի համար «հող էին նախապատրաստել» դեռևս մեթանոգեն միկրոօրգանիզմները։ Բիոգազի արտադրությունն արդյունավետ է ընթանում հետևյալ գործոնների առկայության դեպքում․

  • Ռեզերվուարը (մասնագիտական լեզվով՝ մեթանթենկ) պետք է լինի գազա, ջերմա և ջրամեկուսացված, հնարավորինս ոչ թափանցիկ։
  • Խառնող գործիքները պետք է աշխատեն այնպիսի արագությամբ, որպեսզի չվնասեն մեթանոգեն միկրոօրգանիզմների գործունեությանը։
  • Ռեզերվուարի ներքին ջերմաստիճանը պետք է լինի կայուն և համապատասխանի մեթանոգենների ընտրված տեսակի պահանջած ջերմաստիճանին։

Երբ հումքի քայքայման և բիոգազի արտադրման փուլերն արդեն իրականացվել են պատշաճ կերպով, սկսվում է բիոգազի պահպանման փուլը, որը համարվում է ողջ գործընթացի երրորդ շրջանը։

Ստացված բիոգազի ժամանակավոր պահպանման համար կիրառվում են հատուկ գազհոլդերներ։ Գոյություն ունեն բիոգազի կայանին ներկառուցված և արտաքին գազհոլդերներ, որոնք գործում են ճնշման տարբեր՝ ցածր, միջին և բարձր տիրույթներում։ Սովորաբար գազհոլդերում բիոգազը պահպանվում է մի քանի օր։

Կայանի աշխատանքի վերջին փուլը բիոգազի կիրառությունն է։ Արտադրված բիոգազը հնարավոր է կիրառել որպես էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի ստացման աղբյուր։ Միևնույն ժամանակ հնարավոր է հարստացման հատուկ կայանի միջոցով այն վերածել բիոմեթանի և կիրառել որպես ավտոմեքենաների վառելիք։

Մեր հոդվածներում բազմիցս խոսել ենք այն մասին, որ բիոգազը օրգանական թափոնների վերամշակման գործընթացի միակ արդյունքը չէ։ Թափոնները առանց թթվածնի միջավայրում վերամշակման արդյունքում վերածվում են ազոտով հարուստ պարարտանյութի։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ