Բիոգազի միջին կայանների առանձնահատկությունները

Բիոգազի միջին կայան

Երբ գյուղական տնտեսությունից ձևավորվող օրգանական թափոնների՝ գոմաղբի ծավալը գերազանցում է օրական 1 տոննան և հասնում մինչև 7 տոննայի, ուրեմն արդեն կարող ենք խոսել բիոգազի միջին չափի կայանի մասին։

Ինչպես արդեն նշել ենք բիոգազի փոքր կայանի մասին մեր նախորդ հրապարակման մեջ, բիոգազի կայանների չափերը պայմանավորված են դրանցում վերամշակվող օրգանական թափոնների ծավալից, ընդհանուր համակարգում ներդրված սարքավորումների տեսակից և կատարած գործառույթներից։

Ի տարբերություն բիոգազի փոքր կայանի, որտեղ մարդու վերահսկողության և միջամտության միջոցով է տեղի ունենում վերամշակման և արտադրման ողջ պրոցեսը, միջին բիոգազ կայաններն առավել ավտոմատացված են, սակայն, այնուհանդերձ, հեռավար կառավարման հնարավորությունը բացակայում է, ինչն էլ, կարելի է ասել, բիոգազի մեծ կայանի առավելությունն է։ Բիոգազի մեծ կայանին մենք կանդարդառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ։

Փոքր կայանների դեպքում բիոպարարտանյութի սեպարացնող (զտող) սարքը բացակայում է, ներառված չէ ընդհանուր համակարգի մեջ։ Մինչդեռ միջին չափի բիոգազի կայանի բազային մոդելն ունի բիոպարարտանյութի սեպարատոր, որը դուրս եկած պարարտանյութը բաժանում է հեղուկ և չոր տեսակների։

Միջին չափի բիոգազի կայանից կարելի է ակնկալել 30-700 մ³ բիոգազ։ Եթե փոքր կայանի միջոցով արտադրված բիոգազը կիսում էր մեկ սեփական տան էլեկտրաէներգիայի ծախսը, ապա այս առումով բիոգազի միջին կայանը կարող է հետաքրքրել բիզնես տեսանկյունից։

Միջին չափի բիոգազային համակարգը շատ հաճախ կիրառվում է միջին չափի ֆերմաների գործունեության (խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի և այլն), ինչպես նաև սննդի խոշոր արդյունաբերության արդյունքում ձևավորվող թափոնների վերամշակման համար, որից արտադրված բիոգազը կարելի է օգտագործել արդեն ոչ միայն առանձնատների, այլ նաև տնտեսությունների կամ միջին չափի արտադրությունների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման համար։

Բիոգազի միջին չափի կայանից դուրս եկող բիոգազի, ապա նաև դրա զտման արդյունքում ստացված բիոմեթանի պատկառելի քանակությունը թույլ է տալիս այս չափի կայանն ընկալել իր արդյունավետության, ներդրումների արդարացվածության տեսանկյունից, մանավանդ, որ միջին կայանի ետգման ժամկետը միջինում 4 տարի է։

Ինչպես փոքր կայանը, այնպես էլ միջինը մոդուլային են՝ նախագծված ժամանակակից սարքավորումներով։ Սա հնարավորություն է տալիս հետագայում մեծացնել միջին կայանը, դարձնելով այն մեծ կայան, եթե վերամշակման ենթակա կենսազանգվածի քանակությունն աճել է։ 

Եթե զբաղվում եք անասնապահական գործունեությամբ, կարող եք հաշվել, թե որքան բիոգազ կարող է արտադրվել ձեր տնտեսության արդյունքում ձևավորվող օրգանական թափոնների ծավալից և ըստ այդմ դիմել մեզ +374 95 511110 հեռախոսահամարով՝ բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ