Ինչու է գոմաղբի վերամշակումը շահավետ

Բիոգազ գոմաղբից

Սոցցանցերում կատարած մեր հարցման արդյունքում պարզ է դարձել, որ անասնապահությամբ զբաղվող անհատների մեծ մասը առանձնակի հոգ չի տանում ձևավորվող գոմաղբի ուտիլիզացիայի մասին, լավագույն դեպքում այն կիրառում է որպես պարարտանյութ կամ վառելանյութ։

Իհարկե, թարմ գոմաղբը որպես պարարտանյութ օգտագործելը կամ այն չորացնելն ու վառելանյութ օգտագործելը առանձնապես մեծ ջանքեր ու ռեսուրսներ չեն պահանջում, սակայն նվազեցնում են այդ նույն գոմաղբի արդյունավետությունը թեկուզ դարձյալ հողի պարարտացման և վառարանում այրման համար։

Ինչպե՞ս է բարձրանում գոմաղբի արդյունավետությունը

Թարմ գոմաղբի բաղադրությունը բավականին բարդ և տարաբնույթ է։ Օգտակար նյութերից ու միացություններից զատ՝ այն պարունակում է մի քանի տեսակ բակտերիաներ, սերմեր, որոնց ազդեցությունը բույսերի և հողի վրա կարող է անդառնալի հետևանքներ թողնել, վառել արմատները, ոչնչացնել հողի մեջ ապրող կենարար օրգանիզմներին՝ հողը դարձնելով ոչ պիտանի շահագործման համար։ Միայն այն փաստը, որ մեկ տոննա թարմ գոմաղբը պարունակում է մոլախոտի մոտ 10 հազար սերմ, արդեն խոսում է այն մասին, որ գոմաղբի կիրառությունը թարմ, չմշակված վիճակում հողի համար բավական վտանգավոր է։

Մինչդեռ գոմաղբի վերամշակումն օգնում է, որպեսզի պահպանվեն այդ օգտակար նյութերը, ոչնչանան վնասակար բակտերիաները և գոյանան նորերը, որոնք միայն կբարձրացնեն հումքի արդյունավետությունը։

Գոմաղբի վերամշակման նկարագրված պրոցեսը կոչվում է անաերոբ խմորում, որն իր հերթին բաղկացած է մի քանի փուլերից։ Անաերոբ խմորման ընթացքում առանց թթվածնի միջավայրում հումքը, այդ դեպքում՝ գոմաղբը, քայքայվում է, որի արդյունքում նրանում առկա բարդ նյութերը վերածում են առավել պարզ միացությունների, որոնց հետագայում թթվեցվում են, խմորվում, դառնում անհրաժեշտ սնունդ մեթանոգեն բակտերիաների համար, որոնց վերջնանպատակն է բիոգազի՝ ջերմային էներգիայի ստացումն է։

Անաերոբ միջավայրում խմորվելու ընթացքում թարմ գոմաղբի մեջ առկա սերմերը կորցնում են իրենց ծլունակության մոտ 99%-ը և այլևս վտանգ չեն ներկայացնում բույսերի և հողի համար։ Փոխարենը առանց թթվածին միջավայրում քայքայվելու ընթացքում վերամշակված հումքի բաղադրության մեջ հայտնվում են հանքանյութեր և հումուս, որոնք, ինչպես հայտնի է, բարելավում են հողի հատկությունները, ծառայում են որպես էներգիայի և սնուցման աղբյուր հողում ապրող միկրոօրգանիզմների համար։

Ինչպես վերը նշվեց, անաերոբ խմորման ընթացքում մեթանոգեն բակտերիաները սկսում են արտադրել բիոգազ (կենսագազ), որը, կախված նախապես վերամշակված գոմաղբի ծավալից, կարող է օգտագործվել կենցաղում՝ ճաշ պատրաստելուց մինչև բնակարանը ջեռուցելու գործերում։ Եվ ի տարբերություն չորացրած գոմաղբի՝ աթարի, որը կիրառվում է որպես վառելանյութ, բիոգազը հոտ չունի։

Բնականաբար, ինչպես արդեն այդ մասին խոսվեց, չվերամշակված գոմաղբի պարարտանյութի կամ աթարի տեսքով կիրառումն առանձնակի ռեսուրսներ չի  պահանջում։ Մինչդեռ բիոգազի կայանի տեղադրումը ենթադրում է որոշակի ներդրում, սակայն տարբեր հաշվարկները ցույց են տվել, որ ներդման ետգնման ժամկետը, ի տարբերություն այլընտրանքային էներգիայի այլ կայանների, շատ ավելի կարճ է, միջինում 5 տարի՝ այն էլ պայմանավորված հումքի ծավալից և տեսակից։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ