Tag: <span>կենսագազ</span>

Խոզերի գոմաղբ

Ինչ անել խոզերի գոմաղբը

Հայաստանում խոզաբուծությունը համարվում է անասնաբուծության լայն տարածում ունեցող տեսակ։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թվականի տվյալների՝ մեր երկրում տարեկան արտադրվում է 17-18 հազար տոննա խոզի միս (կենդանի զանգվածով):  Սա մեր երկրի մասշտաբով պատկառելի ծավալ է, որն առիթ է տալիս մեզ մտածելու այն մասին, թե ի՞նչ ճակատագիր են ունենում այս քանակության խոզերից առաջացած թափոնները։ Խոզաբուծարանների թափոնները […]
Read More
Բիոգազը՝ որպես շահավետ լուծում սպանդանոցների համար

Բիոգազ սպանդանոցների թափոններից

Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքի տվյալների՝ Հայաստանում կա մոտ 100 սպանդանոց, այդ թվում նաև սեփական տնտեսության կենդանիների համար նախատեսված սպանդանոցներ, որոնք կազմակերպում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ճագարների մորթ։ ՀՀ Կառավարության որոշումն անգամ պահանջում է սպանդանոցների համար ապահովել տեխնոլոգիական այնպիսի հագեցվածություն, որը կտա թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն։ Հասկանալի է, […]
Read More
Թռչնաբուծարանների թափոնները՝ բիոգազի արդյունավետ հումք

Բիոգազ թռչնաղբից

Թռչնաղբը բիոգազի ստացման համար վերամշակվող ամենատարածված հումքատեսակներից մեկն է։ Թե ինչ առանձնահատկություններ ունի այս հումքատեսակը և ինչով է ձեռնտու դրա վերամշակումը, կխոսենք այս հրապարակման մեջ։ Թռչնաղբի ամենակարևոր առանձնահատկությունը, որով տարբերվում է մյուս հումքատեսակներից, դրա բաղադրության մեջ սպիտակուցների մեծ քանակությունն է, ինչն էլ ազոտի աղբյուր է դառնում։ Ազոտի առկայությունը կարևոր է հատկապես վերամշակվող թռչնաղբը բիոպարարտանյութի վերածելու […]
Read More
բիոգազ

4 խնդիր, որ լուծում է բիոգազի արտադրությունը

Բիոգազն արտադրվում է օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում վերամշակումից։ Այս գործընթացն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, որոնք էլ ապացուցում են բիոգազի արտադրության շահավետությունը։ Այսպիսով՝ դիտարկենք այն խնդիրների շրջանակը, որոնք լուծվում են բիոգազի արտադրության միջոցով։ Խնդիր 1 Դե իհարկե, առաջին խնդիրը հենց ջերմային կամ էլեկտրական էներգիայի ապահովումն է։ Մանավանդ վերջին ժամանակներս թանկանալու հավակնություններ ունեցող բնական […]
Read More
Բիոմեթանը որպես ավտոմեքենաների վառելիք

Բիովառելիքի ստացումը՝ շահավետ ներդրում

Հայտնի է, որ օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում քայքայման արդյունքում ստացված բիոգազը բաղկացած է երկու հիմնական գազերից՝ ածխաթթու գազ (СО2) և մեթան (СН4)։ Այս ընդհանուր բաղադրության մեջ մեթանը 65-80% է կազմում։ Հենց այս զգալի տարբերությունն էլ թույլ է տալիս մեզ մտածել բիոգազից բիոմեթան ստանալու մասին։ Սակայն կարևոր է հաշվի առնել այն, որ բիոգազից որակյալ վառելիք […]
Read More
Կոգեներացիոն կայան

Բիոգազը՝ որպես կոգեներացիոն կայանի վառելիք

Նոր ժամանակների տեխնոլոգիաները թույլ են տալիս առավելագույն օգուտ ստանալ գրեթե ամեն ինչից։ Դեռ ավելին՝ այդ ստացված օգուտը պետք է լինի էկոլոգիապես մաքուր և մի քանի քայլով դանդաղեցնի մեր մոլորակի աղտոտումը։ Այդպիսի տեխնոլոգիա է համարվում կոգեներացիան, որը էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի ստացման համար նվազ ծախսեր պահանջող կայան է։ Ինժեներներն այդպիսի կայանները գործարկում են նաև՝ որպես վառելիք […]
Read More
Բիոգազի ինքնաշեն կայանների ռիսկերը

Բիոգազի ինքնաշեն կայանների ռիսկերը

Տնտեսությունից ձևավորվող թափոնները քայքայելու ու դրանից բիոգազ ստանալու պրակտիկան նոր չէ։ Այս գործընթացը՝ իրականացման տարբեր մեթոդներով, ծանոթ է եղել մարդկությանը դեռևս դարեր առաջ։ Սակայն նոր ժամանակներն իրենց հետ բերեցին նոր լուծումներ, նոր տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ 21-րդ դարում արդեն գոյություն ունեն թափոնների վերամշակման նորարարական մեթոդներ, որոնք էապես ազդում են արտադրվող բիոգազի որակի և ծավալի վրա։ Սակայն […]
Read More
Որքան էներգիա կա բիոգազի մեջ

Որքան էներգիա կա բիոգազի մեջ

«Շահավետ է արդյոք բնական գազից բիոգազի անցնելը» հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե որքան էներգիա կա բիոգազի մեջ և արդյոք այն կարող է համարվել բնական գազի խելամիտ փոխարինող։ Բիոգազի պարունակած էներգիայի ծավալն անմիջականորեն կախված է դրա ստացման համար նախապես վերամշակված հումքատեսակից։ Հումքի տեսակները տարբեր են՝ ԽԵԿ գոմաղբ, խոզերի, ոչխարների, այծերի գոմաղբ, թռչնաղբ, սննդի […]
Read More
Բիոգազի կայանի հետագա սպասարկումը

Բիոգազի կայանի հետագա սպասարկումը

Բիոգազի կայանի երկարատև և արդյունավետ աշխատանքի համար մեծ նշանակություն ունի այն տեղադրելուց հետո հետագա սպասարկումը և մոնիթորինգը։ Կայանի աշխատանքի մոնիթորինգը և սպասարկումը կարելի է բաժանել երկու տեսակի, որից մեկը իրականացնում է պատվիրատուն կամ կայանի սեփականատերը, իսկ մյուսը՝ կայանը տեղադրող մասնագիտական թիմը։ Սեփականատիրոջ կողմից իրականացնող սպասարկումը կազմված է մի շարք պարբերական գործողություններից, որոնք անհրաժեշտ են կայանի […]
Read More
Բիոգազի կայանը՝ շահավետ ներդրում Հայաստանում

Բիոգազի կայանը՝ շահավետ ներդրում Հայաստանում

Թեև բիոգազի՝ որպես վերականգվող աղբյուրից ստացվող էներգիայի մասին ավելի շատ սկսել են խոսել վերջին տասնամյակներում, այնուհանդերձ այն ունի ավելի հին պատմություն, քան հնարավոր է պատկերացնել։  Ներկայումս այն լայնորեն կիրառվում է աշխարհի թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում։ Օրինակ՝ Հնդկաստանն ու Չինաստանն աչքի են ընկնում փոքր չափի բիոգազ կայանների մեծ քանակությամբ, իսկ օրինակ Գերմանիայում բիոգազը մեծ տեղ […]
Read More
Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ