Որքան էներգիա կա բիոգազի մեջ

Որքան էներգիա կա բիոգազի մեջ

«Շահավետ է արդյոք բնական գազից բիոգազի անցնելը» հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե որքան էներգիա կա բիոգազի մեջ և արդյոք այն կարող է համարվել բնական գազի խելամիտ փոխարինող։

Բիոգազի պարունակած էներգիայի ծավալն անմիջականորեն կախված է դրա ստացման համար նախապես վերամշակված հումքատեսակից։ Հումքի տեսակները տարբեր են՝ ԽԵԿ գոմաղբ, խոզերի, ոչխարների, այծերի գոմաղբ, թռչնաղբ, սննդի մնացորդներ և այլն։ Որոշ զարգացած երկրներում օգտագործվում են նաև հատուկ էներգետիկ մշակաբույսեր, օրինակ՝ սիլոս, որոնք աչքի են ընկնում բարձր էներգետիկ պոտենցիալով։ 

Ընդհանուր առմամբ բոլոր հումքատեսակների էներգետիկ պոտենցիալները այս կամ այն չափով հավասար են իրար, իսկ տարբերությունը կարելի է լրացնել նաև մի քանի հումքատեսակ խառնելով։

Բիոգազի էներգիայի ծավալի մյուս կարևոր գործոնը քայքայման գործընթացի բնույթն է։ Մեր նախորդ հրապարակումներում մենք քանիցս անդրադարձել ենք այն փաստին, որ քայքայման պայմանները՝ թթվայնություն, ջերմաստիճան, ժամանակ, էական դեր ունեն արտադրվող գազի որակի և բաղադրության հարցում։ Ավելի ամփոփված կարելի է ասել, որ թափոնների մշակման ընթացքն արդեն կարող է հուշել, թե ինչ ծավալի բիոգազ է մեզ սպասում։

Ինչպես հայտնի է, բիոգազը բաղկացած է երկու հիմնական գազերից՝ ածխաթթու գազ (СО2) և մեթան (СН4)։ Ածխաթթու գազը, ի տարբերություն մեթանի, ջերմատվություն չունի, հետևաբար դրա տոկոսային ծավալը չի կարող ազդել բիոգազի էներգիայի վրա։ Մինչդեռ բիոգազի մեջ առկա մեթանն է կրում ջերմատվության այն կարևոր ցուցիչը, որը վերագրում ենք նաև բիոգազին։ Ավելի պարզ ասած՝ բիոգազի ջերմատվությունը հավասար է իր մեջ պարունակած մեթանի ջերմատվությանը։ Այսինքն, եթե բիոգազի մեջ մեթանը 70% է, նշանակում է, որ 1մ³ մեթանի 70%-ը հենց 1մ³ բիոգազի ջերմատվությունն է։

Բիոգազի նման բնական գազի հիմնական բաղադրիչը մեթանն է։ Այս դեպքում, սակայն, նրա ծավալը կարող է հասնել մինչև 90% և ավելի։ Այդ պատճառով էլ ջերմատվության հարցում ևս բնական գազն ու բիոգազը տարբերվում են իրարից․

Վառելիքի անվանում Ջերմատվություն
Բնական գազ 1մ³ – 8000 կկալ
Մաքուր մեթան 1մ³  – 11950 կկալ
Հեղուկ գազ 1մ³  – 10800 կկալ
Բիոգազ 1մ³ – 6700 կկալ

Արդյոք ջերմատվության այսպիսի տարբերությունը նվազեցնում է բիոգազի՝ բնական գազին փոխարինելու հնարավորությունը։ Պատասխանը կարող է լինել միանշանակ ոչ։ Բնական գազը, ի տարբերություն բիոգազի, անսպառ ռեսուրս չէ, դեռ ավելին՝ վերջին շրջանում գազի մոտալուտ թանկացումը վառելիքի այս տեսակը վնասակար է դարձնում ոչ միայն բնության, այլ նաև մեր գրպանների համար։ Հետևաբար բիոգազը՝ իր անվերջ վերականգնվող հումքով, ետգնման կարճ ժամկետով, անվիճելիորեն կարող է փոխարինել բնական գազին՝ իր ստացման արդյունքում ստեղծելով նաև մեկ այլ պրոդուկտ՝ բիոպարարտանյութ:

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ