4 խնդիր, որ լուծում է բիոգազի արտադրությունը

բիոգազ

Բիոգազն արտադրվում է օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում վերամշակումից։ Այս գործընթացն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, որոնք էլ ապացուցում են բիոգազի արտադրության շահավետությունը։ Այսպիսով՝ դիտարկենք այն խնդիրների շրջանակը, որոնք լուծվում են բիոգազի արտադրության միջոցով։

Խնդիր 1

Դե իհարկե, առաջին խնդիրը հենց ջերմային կամ էլեկտրական էներգիայի ապահովումն է։ Մանավանդ վերջին ժամանակներս թանկանալու հավակնություններ ունեցող բնական գազի և էլեկտրաէներգիայի ֆոնին, բիոգազը՝ որպես այլընտրանքային էներգատեսակ, շահավետ լուծում կարող է դառնալ։ Մեր նախորդ հրապարակումներում մենք հաշվարկել ենք, թե ետգնման ինչ ժամկետներ կարելի է ակնկալել բիոգազը կենցաղում սպառելու և որպես կոգեներացիոն կայանի վառելիք կիրառելու դեպքում։

Խնդիր 2

Մեր նախորդ հրապարակումներում մենք բազմիցս անդրադարձել ենք այն փաստին, որ բիոգազը օրգանական թափոնների վերամշակման միակ արդյունքը չի։ Անաերոբ միջավայրում քայքայվելով օրգանական թափոնները վերածվում են ազոտով հարուստ բիոպարարտանյութի, որի առավելությունները սովորական թարմ գոմաղբի նկատմամբ անհամեմատելի են։ Բիոպարարտանյութի մասին ավելի մանրամասն կարդացե՛ք մեր բլոգում:

Խնդիր 3

Օրգանական թափոններից ստացված բիոգազը հնարավոր է օգտագործել նաև որպես ավտոմոբիլային վառելիք։ Հարստացման կայանի միջոցով բիոգազը վերածվում է առանձին մեթանի և ածխաթթու գազի։ Առանձնացած մեթանն այս դեպքում ավելի կիրառելի անուն ունի՝ բիոմեթան, որի մեջ մեթանի պարունակություն շատ բարձր է, մինչև 98-99%, իսկ սա նշանակում է, որ այն ունի ավելի բարձր ջերմատվություն, քան, օրինակ, լիցքավորման կայաններում առաջարկվող բնական գազը։

Ավտոմեքենաների վառելիքի գնի թանկացումը միայն լոկալ խնդիր չէ․ ամբողջ աշխարհն է այժմ կանգնած այդ խնդրի առջև, որի լուծումներից մեկը կարող է դառնալ հենց բիոմեթանի կիրառությունը։

Խնդիր 4

Օրգանական թափոնների ուտիլիզացիան հիմնախնդիր է, որը արդեն երկար տարիներ անհանգստացնում է բնապահպաններին։ Այդ թափոնների վերամշակումը և այդ պրոցեսից հանրօգուտ արդյունք ստանալը կարևոր, եթե ոչ ամենակարևոր խնդիրներից է, որ լուծում է բիոգազի արտադրությունը։

Բնականաբար, երբ տնտեսվարողը մտածում է բիոգազի կայան տեղադրելու մասին, մեր թվարկած առաջին երեք խնդիրները գուցե ավելի շահավետ թվան և դրանց տված օգուտն ավելի շոշափելի լինի գրպանի և տան համար, քան պարզապես միջավայրի աղտոտումը նվազեցնելը, սակայն պետք է ընդունենք, որ մեր տունը չի սահմանափակվում միայն մեր չորս պատերով։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ