Խոշոր եղջերավորների գոմաղբը՝ էներգիայի աղբյուր

Խոշոր եղջերավորների գոմաղբը՝ էներգիայի աղբյուր

Խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբի համապատասխան ուտիլիզացիան, ճիշտ իրացումը կամ դրանց կանոնների չպահպանման դեպքում առաջացած էկոլոգիական հետևանքները լոկալ խնդրից աստիճանաբար տեղափոխվում են հիմնախնդիրների դաշտ։

Շատ ֆերմերներ անասնապահական տնտեսությունից ձևավորվող գոմաղբը հատուկ կերպով չեն մշակում, այլ թարմ վիճակում այն կիրառում են որպես պարարտանյութ։ Մինչդեռ թարմ գոմաղբը պարունակում է մի շարք վտանգավոր բակտերիաներ, տարատեսակ որդերի ձվեր և մոլախոտի սերմեր, որոնք մեծապես վնաս են հասցնում բույսերի արմատներին և հողին, ինչպես նաև աղտոտում շրջակա միջավայրը։ Իսկ ահա առանց թթվածնի պայմաններում վերամշակվելուց հետո ԽԵԿ-ից ձևավորված օրգանական թափոնները շատ ավելի պիտանի արժեք կարող են դառնալ, դեռ ավելին՝ օգնել հենց տնտեսության կազմակերպմանը։

Ինչպե՞ս վարվել ԽԵԿ գոմաղբի հետ

Ընդհանուր հաշվարկներով մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանին կարող է ապահովել տարեկան 6-ից մինչև 35 տոննա ջրիկ գոմաղբ։ Մի քանի գլուխ խոշոր եղջերավոր կենդանու առկայության դեպքում այս ծավալի գոմաղբը միայն որպես պարարտանյութ օգտագործելը, կարելի է ասել, նման է մեծ շահումից հրաժարվելուն, այն դեպքում, որ միայն 6-35 տոննա ջրիկ գոմաղբից հնարավոր է ստանալ 257-1785մ³ բիոգազ։ Խոշոր եղջերավոր կենդանիների շոշափելի քանակի դեպքում արդեն իրատեսական է դիտարկել բիոգազի կայանի տեղադրումը։

Անաերոբ միջավայրում գոմաղբի վերամշակման արդյունքում, բացի բիոգազից, արտադրվում է նաև բիոպարարտանյութ՝ հարուստ հումուսով, ազոտով, հանքանյութերով, որոնք ոչ միայն սննդարար ազդեցություն են ունենում բույսերի վրա, այլ նաև օգնում են կենդանացնել մաշված հողերը։

Որտե՞ղ կիրառել բիոգազը․

ԽԵԿ-ի և կենդանական ծագման մյուս օրգանական թափոնների՝ անաէրոբ միջավայրում քայքայման ընթացքում ստացվող բիոգազը կարելի է կիրառել տարբեր նպատակներով, օրինակ․

  • Որպես ջերմության աղբյուր՝ այրելով ջերմային կաթսայում
  • Բիոգազի հարստացման կայանի կիրառությամբ հնարավոր է զատել մեթանը և ածխաթթու գազը, ինչի արդյունքում կստացվի 98% մեթանի պարունակությամբ բիոամեթան և 98% ածխաթթու գազի պարունակությամբ գազ։ Բիոմեթանը, որպես վառելիք, կարող է լիցքավորվել մեքենաների մեջ:
  • Կոգեներացիոն կայանի միջոցով հնարավոր է ստանալ էլեկտրական և ջերմային էներգիա, ընդ որում այս տարբերակով 1մ³ կենսագազից հնարավոր է ստանալ մինչև 2 կՎտ էլ. էներգիա և 3 կՎտ ջերմային էներգիա:

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ