Բիոգազի կայանի երկարատև և արդյունավետ աշխատանքի համար մեծ նշանակություն ունի այն տեղադրելուց հետո հետագա սպասարկումը և մոնիթորինգը։ Կայանի աշխատանքի մոնիթորինգը և սպասարկումը կարելի է բաժանել երկու տեսակի, որից մեկը իրականացնում է պատվիրատուն կամ կայանի սեփականատերը, իսկ մյուսը՝ կայանը տեղադրող մասնագիտական թիմը։ Սեփականատիրոջ կողմից իրականացնող սպասարկումը կազմված է մի շարք պարբերական գործողություններից, որոնք անհրաժեշտ են կայանի […]
Թեև բիոգազի՝ որպես վերականգվող աղբյուրից ստացվող էներգիայի մասին ավելի շատ սկսել են խոսել վերջին տասնամյակներում, այնուհանդերձ այն ունի ավելի հին պատմություն, քան հնարավոր է պատկերացնել։ Ներկայումս այն լայնորեն կիրառվում է աշխարհի թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում։ Օրինակ՝ Հնդկաստանն ու Չինաստանն աչքի են ընկնում փոքր չափի բիոգազ կայանների մեծ քանակությամբ, իսկ օրինակ Գերմանիայում բիոգազը մեծ տեղ […]
Բիոգազի կայանն այն «գործարանն» է, որտեղ վերամշակվում են օրգանական թափոնները և արտադրվում է բիոգազը։ Չնայած այս պարզ սահմանմանը, բիոգազի կայանն ինքնին բարդ համակարգ է, որի արդյունավետ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր սարքավորումների ճիշտ տեղադրումը, հրահանգումն ու աջակցությունը։ Բիոգազի կայանները, պայմանավորված իրենց չափերով, լինում են երեք տեսակ՝ փոքր, միջին և մեծ։ Թե ինչ չափի բիոգազի […]
Գոմաղբի և առհասարակ օրգանական թափոնների ուտիլիզացիան մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Վերամշակման չենթարկվելով կամ սխալ ձևերով ուտիլիզացվելով՝ օրգանական թափոնները ոչ միայն կորցնում են իրենց էներգետիկ արդյունավետությունը, այլ նաև լրջագույն վտանգ են սկսում ներկայացնել շրջակա միջավայրի համար։ Առհասարակ, գոմաղբը համարվում է շրջակա միջավայրի համար բարձր վնասակարություն ունեցող նյութ։ Եվ երբ այն […]
Սոցցանցերում կատարած մեր հարցման արդյունքում պարզ է դարձել, որ անասնապահությամբ զբաղվող անհատների մեծ մասը առանձնակի հոգ չի տանում ձևավորվող գոմաղբի ուտիլիզացիայի մասին, լավագույն դեպքում այն կիրառում է որպես պարարտանյութ կամ վառելանյութ։ Իհարկե, թարմ գոմաղբը որպես պարարտանյութ օգտագործելը կամ այն չորացնելն ու վառելանյութ օգտագործելը առանձնապես մեծ ջանքեր ու ռեսուրսներ չեն պահանջում, սակայն նվազեցնում են այդ նույն […]
Խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբի համապատասխան ուտիլիզացիան, ճիշտ իրացումը կամ դրանց կանոնների չպահպանման դեպքում առաջացած էկոլոգիական հետևանքները լոկալ խնդրից աստիճանաբար տեղափոխվում են հիմնախնդիրների դաշտ։ Շատ ֆերմերներ անասնապահական տնտեսությունից ձևավորվող գոմաղբը հատուկ կերպով չեն մշակում, այլ թարմ վիճակում այն կիրառում են որպես պարարտանյութ։ Մինչդեռ թարմ գոմաղբը պարունակում է մի շարք վտանգավոր բակտերիաներ, տարատեսակ որդերի ձվեր և մոլախոտի […]
Օրգանական թափոնների տեսակները, որոնցից հնարավոր է ստանալ բիոգազ, բազմազան են։ Դրանց տեսակներին մենք համառոտ անդրադարձել ենք մեր առանձին հրապարակման մեջ։ Խոզաբուծարանների թափոնների էներգետիկ պոտենցիալը բավականին բարձր է, սակայն ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների, 1 խոզից օրական ձևավորվող գոմաղբը ծավալով ավելի քիչ է։ Հետևաբար նույն ծավալի բիոգազ ստանալու համար ավելի շատ քանակությամբ խոզ է պահանջվում, քան՝ […]
Անցնել, թե՞ չանցնել այլընտրանքային էներգիայի։ Առհասարակ, օր առաջ այլընտրանքային էներգիային անցնելու համաշխարհային կոչերն ինքնանպատակ չեն, որովհետև այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, այդ թվում նաև կենսազանգվածին, բնորոշ են թե՛ էկոլոգիական գործոնը, թե՛ տնտեսական շահութաբերությունը։ Մենք առանձնացրել ենք մի շարք ծանրակշիռ պատճառներից 5-ը, որոնք կարող են ոգեշնչել ընթերցողին բիոգազի կայան տեղադրելու։ Պատճառ 1 Ի տարբերություն հանածո վառելիքի՝ կենսազանգվածը շարունակ […]
Անաերոբ խմորման արդյունքում ստացված բիոգազի որակի և համապատասխան բաղադրության համար «պատասխանատու» են ողջ պրոցեսի մաս համարվող բոլոր փուլերը՝ կենսազանգվածի հավաքումից, պահեստավորումից մինչև բիոգազի ժամանակավոր պահպանման համար նախատեսված գազհոլդերները։ Հումքի պահեստավորումը բիոգազի արտադրության կարևոր փուլ է, այդ պատճառով պահանջվում են մի շարք ստանդարտներ և մասնագիտացված մոտեցում։ Այս փուլում կարևոր են հումքի պահեստավորման տեղը, ժամկետը և այլ […]
Բիոգազի մեծ չափի կայանները պրակտիկայում ընդունված է անվանել նաև արդյունաբերական կայաններ։ Այսպիսի կայանների վերամշակած օրգանական թափոնների և արտադրած բիոգազի ծավալն այնքան մեծ է, որ կարող է բավարարել որևէ տնտեսության գազի և ջերմային էներգիայի ծախսերը կրճատելուն կամ ամբողջապես ծածկելուն, դեռ ավելին, բիոգազը, հարստացման կայանի միջոցով բիոմեթանի վերածելով, հնարավոր է կիրառել և վաճառել ավտոմեքենաների լիցքավորման համար։ Հենց […]












