Բազմաթիվ հասարակություններում կասկածամտորեն են վերաբերվում բիոգազի կայանների եկատմտաբերությանը, ինչը առիթ է դառնում մի շարք անհիմն կարծիքների։ Այս և հաջորդ հրապարակումների մեջ կխոսենք այդ միֆերից մի քանիսի մասին՝ զուգահեռաբար ներկայացնելով իրականությունը։
Միֆ 1
Բիոգազի կայանները վնասակար են շրջակա միջավայրի համար, քանի որ աշխատանքի ընթացքում աղտոտում են օդը
Այս միֆը հատկապես քննարկվում է այն ժամանակ, երբ խոսք է գնում բիոգազի՝ կանաչ էներգիա լինելու մասին։ Այսինքն՝ չնայած որ այն որպես էներգիայի ստացման հումք օգտագործում է կենսազանգվածը, ոչ թե հանածո վառելիքը, այնուհանդերձ իր աշխատանքի ընթացքում պակաս վտանգավոր չի դառնում շրջակա միջավայրի համար, քան էներգիայի ստացման ավանդական եղանակները։
Սակայն իրականում ամեն բան այլ է։ Բիոգազի կայանները, ի տարբերություն այդ ավանդական եղանակների, աշխատում են գոմաղբի, թռչնաղբի, սննդի մնացորդների, էներգետիկ մշակաբույսերի և աշխատանքի ընթացքում դրանցում առկա ջերմոցային գազերը վերածում են մեթանի և ածխաթթու գազի՝ այդ կերպ կանխելով մթնոլորտում դրանց հայտնվելը։
Ջերմոցային գազերը պատճառ են նաև օրգանական թափոնների՝ գոմաղբի կամ թռչնաղբի տհաճ հոտերի։ Իսկ հայտնի է, որ բիոգազի կայանի աշխատանքի ընթացքում տհաճ հոտերը իսպառ բացակայում են, այսինքն՝ խմորման պրոցեսն ամբողջությամբ չեզոքացնում է դրանց։
Այսպիսով, պնդումը, թե բիոգազի կայանները վնասակար են շրջակա միջավայրի համար, իրականությանը չի համապատասխանում։
Միֆ 2
Բիոգազի կայան կառուցելը թանկ արժե
Այստեղ մեծ նշանակություն ունի, թե ինչի հետ ենք համեմատում բիոգազի կայանի կառուցման արժեքը։ Եթե այն համեմատում ենք տնտեսությունից ձևավորվող օրգանական թափոնները չպահեստավորելու և չուտիլիզացնելու հետ, ապա այո՛, թանկ արժե։ Մնացած դեպքերում բիոգազի կայանի կառուցման արժեքը ամբողջովին արդարացնում է իրեն և կարճ ժամանակ ետգնում կատարում։ Դեռ ավելին, բիոգազը միակ պրոդուկտը չէ, որը ստանում ենք հումքի վերամշակումից։ Առանց թթվածնի միջավայրում օրգանական հումքը վերամշակելու արդյունքում ստանում ենք նաև ազոտով հարստացած բիոպարարտանյութ, որի առավելությունների մասին բազմիցս խոսել ենք տարբեր հրապարակումներում։ Եթե անգամ ձեր տնտեսության մեջ բիոպարարտանյութն անհրաժեշտ չէ, ապա այն հնարավոր է վաճառել և դրանից շահույթ ստանալ ցանկացած պահի, քանի որ ի տարբերություն թարմ գոմաղբի՝ բիոպարարտանյութը չունի կիրառման ժամկետներ։
Բիոգազի կայանի տեղադրման գինը կախված է մի շարք գործոններից՝ հումքի ծավալ, դրանով պայմանավորված սարքավորումների ձեռքբերում, ամբողջական համակարգի նախագծում, շահագործման մեկնարկ և այլն։ Բիոգազի կայանի տեղադրման ետգնման կարճատևության մասին կարդացե՛ք մեր հրապարակման մեջ։
Բիոգազի վերաբերյալ տարածված միֆերին մեր անդրադարձի շարունակությունը կարդացե՛ք այստեղ։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


