Միֆեր բիոգազի մասին․ ՄԱՍ II

Միֆեր բիոգազի մասին․ ՄԱՍ II

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք բիոգազի մասին տարածված միֆերին, սակայն դրանց քանակը թույլ չտվեց սահմանափակվել ընդամենը երկու միֆ ներկայացնելով, հետևաբար այս հրապարակման մեջ ևս կշարունակենք միֆերի թեման՝ ներկայացնելով իրականությունը։

Միֆ 3

Բիոգազի կայանն արդյունավետ չի և ավելի շատ ջանք և ներդրում է պահանջում, քան՝ արդյունք տալիս

Այս սխալ պնդումը, կարծես, շարունակությունը լինի նախորդ միֆի, թե բիոգազի կառուցելը թանկ արժե։ Եվ այստեղ դարձյալ մենք պետք է խոսենք համեմատության մասին, թե բիոգազի կայանը շահագործելու համար մեր ջանքներն ու ներդրումն ինչի հետ ենք համեմատում։ Էներգիա ստանալու դասական, ավանդական ձևերի դեպքում սովորական սպառողն առանձնապես ջանք չի թափում, որպեսզի հոսանքը կամ գազի խողովակը գա հասնի իր տուն և շահագործվի։ Արդեն ամեն բան նախապես մտածված է պետության, պատկան մարմինների, շինարարների կողմից։ 

Մինչդեռ բիոգազի կայանի դեպքում այդ ամենը, այո՛, պետք է կազմակերպել։ Նախ պետք է հոգալ հումքի պահեստավորումը, ապա լիցքավորումը ռեզերվուարում, մնացածն արդեն ավտոմատ սարքավորումների գործն է, և մարդու մասնակցությունը պետք է գալիս նաև վերջում, երբ արտադրված բիոգազը պատրաստ է լինում շահագործման։

Սակայն ի տարբերություն էներգիայի դասական, ավանդական ձևերի՝ բիոգազն ավելի ցածր արժեք ունի, քան մենք վճարում ենք օրեցօր թանկացող էլեկտրաէներգիայի կամ գազի համար։ 

Կենսազանգվածի վերամշակումն ու բիոգազի ստացումը միայն կանաչ էներգիայի փիլիսոփայության շրջանակներում չէ, որ տարածում ունի աշխարհի մի շարք զարգացած և զարգացող երկրներում։ Էներգիայի ստացման այս եղանակն իրեն արդարացրել է ոչ միայն էկոլոգիական տեսանկյունից, այլ նաև՝ եկամտաբերության։ Բիոգազի արտադրությունը կարելի է դիտարկել ոչ միայն կենցաղային մակարդակի էներգետիկ պահանջների սպառման միջոց, այլ նաև բիզնես նախաձեռնություն՝ հետագայում բիոգազը կամ ստացված բիոմեթանն ու բիոպարարտանյութը վաճառելու իմաստով։ Բնականաբար, այս տարբերակն իրագործելի է բիոգազի միջին և մեծ կայանների տեղադրման դեպքում։

Միֆ 4

Բիոգազի արտադրությունը շահավետ է այն դեպքում, երբ կա պետական աջակցություն

Ի տարբերություն էլեկտրաէներգիայի կամ գազի կայանների, բիոգազի կայանը ջերմային էներգիա է ապահովում այնտեղ, որտեղ ավանդականների հնարավորությունն անգամ չկա, այսինքն՝ գործում է անկախ բաշխիչ ցանցերից ու գազատար խողովակներից։ 

Սակայն մենք չենք պատրաստվում ամբողջովին հերքել այս միֆը։ Բնականաբար, կայանի շահավետությունը կախված չի պետական աջակցությունից, սակայն դրա տեղադրման ֆինանսական կողմը շատ ավելի ձեռնտու կլինի, եթե լինի պատշաճ աջակցություն պետության կողմից։ Այսինքն՝ ավելի հեշտ կլինեն բիոգազի կայանի տեղադրումն ու բիոգազի արտադրությունը, եթե տրամադրվեն վարկավորման, լիզինգի շահավետ պայմաններ, ինչպես նաև պետությունը խրախուսի սեփական ռեսուրսներով էներգիա ստանալու՝ սեփական քաղաքացիների պատրաստակամությունը։

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ