fbpx

Գոմաղբի ուտիլիզացիա․ հիմնական սխալները

Գոմաղբի ուտիլիզացիա․ հիմնական սխալները

Գոմաղբի և առհասարակ օրգանական թափոնների ուտիլիզացիան մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Վերամշակման չենթարկվելով կամ սխալ ձևերով ուտիլիզացվելով՝ օրգանական թափոնները ոչ միայն կորցնում են իրենց էներգետիկ արդյունավետությունը, այլ նաև լրջագույն վտանգ են սկսում ներկայացնել շրջակա միջավայրի համար։

Առհասարակ, գոմաղբը համարվում է շրջակա միջավայրի համար բարձր վնասակարություն ունեցող նյութ։ Եվ երբ այն պատշաճ չի պահեստավորվում, նրանից արտազատվող ամոնիակը, մեթանը և այլ վնասակար նյութերն ու միացությունները հայտնվում են մթնոլորտում։ Դեռ ավելին, գարնանային հեղեղումների ժամանակ դրանք  կարող են լցվել ջրերի մեջ, ինչն էլ իրական վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար։

Ո՞րն է գոմաղբի սխալ ուտիլիզացիայի պատճառը

Գյուղատնտեսների մեծամասնությունը գոմաղբը կամ թարմ վիճակում օգտագործում են որպես պարարտանյութ կամ չորացնում, դարձնում աթար՝ վառելանյութ։ Մինչդեռ այս երկու նպատակներին հասնելու այլ արդյունավետ և ճիշտ ճանապարհներ կան։

Գոմաղբի սխալ ուտիլիզացիայի պատճառներից մեկը գյուղատնտեսության ոլորտից անտեղյակությունն է, մասնավորապես՝ չիմացությունն այն բանի, թե ինչ շահույթ է հնարավոր ունենալ գոմաղբի ճիշտ վերամշակման արդյունքում։ 

Միևնույն ժամանակ որոշ դեպքերում ուտիլիզացիայի ճիշտ ձևերը շատ գյուղատնտեսների թվում են ծախսատար և ժամանակատար։ 

Այս առումով գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համապատասխան կրթությունը, օրգանական թափոնների ուտիլիզացիայի ձևերի լուսաբանումը, մատչելի ներկայացումը կարող են էապես փոխել պատկերը և խնդրի չափերը։ 

Այնուհանդերձ ընդօրինակելով զարգացած երկրների փորձը, պետք է փաստել, որ կրթման և լուսաբանման գործընթացը նպատակահարմար է իրականացնել ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ պետության միջոցով, պետական ավելի բարձր ամբիոններից խրախուսել գյուղատնտեսներին անցնելու օրգանական թափոնների վերամշակման, որի արդյունքում ինչպես հայտնի սոցիալական գովազդում էր հնչում «շահում եք դուք, շահում է պետությունը»։

Իսկ ի՞նչ է շահում գյուղատնտեսը

Օրինակ, օրգանական թափոնների, մասնավորապես գոմաղբի վերամշակման, առանց թթվածնի միջավայրում քայքայման արդյունքում ստացվում է բիոգազ, որը կարելի է կիրառել որպես ջերմային էներգիա տան կամ տնտեսության էներգիայի ծախսերը կրճատելու համար՝ բնականաբար կախված վերամշակվող հումքի ծավալից։ Միևնույն ժամանակ վերամշակված հումքը՝ գոմաղբը, հնարավոր է կիրառել որպես բիոպարարտանյութ, որը սովորական պարարտանյութից կամ թարմ գոմաղբից տարբերվում է իր հարուստ, կենարար, սննդարար բաղադրությամբ, որի օգնությամբ հնարավոր է կենդանացնել անգամ մաշված հողերը։

Այսինքն՝ ներդրում անելով բիոգազի կայանի տեղադրման մեջ, գյուղատնտեսը․

  • Լուծում է մեծ ծավալներով կուտակվող գոմաղբի ուտիլիզացիայի հարցը՝ կանխելով շրջակա միջավայրին ու իր կյանքին սպառնացող վտանգը
  • Ձեռք է բերում տան և տնտեսության մեջ օգտագործվող ջերմային էներգիա՝ մասնակիորեն կամ ամբողջապես առանձնանալով գազատար խողովակից
  • Ապահովում է կենարար և անվտանգ բիոպարարտանյութ հողը, բույսերը կենդանացնելու համար
  • Կարճ ժամանակում՝ միջինում 5 տարում, ստանում է իր ներդրման ետգնումը

Բիոգազի ստացման եղանակի, նրա առավելությունների և բիոգազի կայան տեղադրելու քայլերի մասին մանրամասն կարդացե՛ք մեր բլոգի նախորդ հրապարակումներում կամ զանգահարե՛ք +374 95 511110:

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ