Թարմ գոմաղբի կիրառությունը՝ որպես պարարտանյութ, մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Սակայն վերջին ժամանակների հետազոտությունները հուշում են, որ այս տեսակի պարարտանյութի միակ առավելությունը զուտ գումար խնայելու մեջ է, իսկ դրա բաղադրությունը շատ հաճախ բացասական ազդեցություն է թողնում հողի ու բույսերի վրա։ Թե ինչ բաղադրության մասին է խոսքը և ինչով փոխարինել այն, կքննարկենք այս հոդվածում։ Նախ հասկանանք, […]
Թե որքան ժամանակ է տևում բիոգազի կայանի տեղադրումը, հետաքրքրում է թե՛ նրանց, ովքեր արդեն կայացրել են կայան տեղադրելու որոշում, թե՛ նրանց, ովքեր դեռևս ինֆորմացիա են հավաքում կանաչ էներգիայի ձեռքբերման այս եկամտաբեր համակարգի մասին։ Բիոգազի կայանի տեղադրումը, սակայն, մի փուլանի գործողություն չէ, և նրա տևողությունը կախված է մի շարք գործընթացներից, որոնք էլ, ըստ էության, վերջնարդյուքում կազմում […]
Հայաստանում խոզաբուծությունը համարվում է անասնաբուծության լայն տարածում ունեցող տեսակ։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թվականի տվյալների՝ մեր երկրում տարեկան արտադրվում է 17-18 հազար տոննա խոզի միս (կենդանի զանգվածով): Սա մեր երկրի մասշտաբով պատկառելի ծավալ է, որն առիթ է տալիս մեզ մտածելու այն մասին, թե ի՞նչ ճակատագիր են ունենում այս քանակության խոզերից առաջացած թափոնները։ Խոզաբուծարանների թափոնները […]
Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքի տվյալների՝ Հայաստանում կա մոտ 100 սպանդանոց, այդ թվում նաև սեփական տնտեսության կենդանիների համար նախատեսված սպանդանոցներ, որոնք կազմակերպում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ճագարների մորթ։ ՀՀ Կառավարության որոշումն անգամ պահանջում է սպանդանոցների համար ապահովել տեխնոլոգիական այնպիսի հագեցվածություն, որը կտա թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն։ Հասկանալի է, […]
Թռչնաղբը բիոգազի ստացման համար վերամշակվող ամենատարածված հումքատեսակներից մեկն է։ Թե ինչ առանձնահատկություններ ունի այս հումքատեսակը և ինչով է ձեռնտու դրա վերամշակումը, կխոսենք այս հրապարակման մեջ։ Թռչնաղբի ամենակարևոր առանձնահատկությունը, որով տարբերվում է մյուս հումքատեսակներից, դրա բաղադրության մեջ սպիտակուցների մեծ քանակությունն է, ինչն էլ ազոտի աղբյուր է դառնում։ Ազոտի առկայությունը կարևոր է հատկապես վերամշակվող թռչնաղբը բիոպարարտանյութի վերածելու […]
Բիոգազն արտադրվում է օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում վերամշակումից։ Այս գործընթացն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, որոնք էլ ապացուցում են բիոգազի արտադրության շահավետությունը։ Այսպիսով՝ դիտարկենք այն խնդիրների շրջանակը, որոնք լուծվում են բիոգազի արտադրության միջոցով։ Խնդիր 1 Դե իհարկե, առաջին խնդիրը հենց ջերմային կամ էլեկտրական էներգիայի ապահովումն է։ Մանավանդ վերջին ժամանակներս թանկանալու հավակնություններ ունեցող բնական […]
Հայտնի է, որ օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում քայքայման արդյունքում ստացված բիոգազը բաղկացած է երկու հիմնական գազերից՝ ածխաթթու գազ (СО2) և մեթան (СН4)։ Այս ընդհանուր բաղադրության մեջ մեթանը 65-80% է կազմում։ Հենց այս զգալի տարբերությունն էլ թույլ է տալիս մեզ մտածել բիոգազից բիոմեթան ստանալու մասին։ Սակայն կարևոր է հաշվի առնել այն, որ բիոգազից որակյալ վառելիք […]
Նոր ժամանակների տեխնոլոգիաները թույլ են տալիս առավելագույն օգուտ ստանալ գրեթե ամեն ինչից։ Դեռ ավելին՝ այդ ստացված օգուտը պետք է լինի էկոլոգիապես մաքուր և մի քանի քայլով դանդաղեցնի մեր մոլորակի աղտոտումը։ Այդպիսի տեխնոլոգիա է համարվում կոգեներացիան, որը էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի ստացման համար նվազ ծախսեր պահանջող կայան է։ Ինժեներներն այդպիսի կայանները գործարկում են նաև՝ որպես վառելիք […]
Ցանկացած ներդրում, որպես կանոն, մեզ հետաքրքրում է իր ետգնման կարճատևության տեսանկյունից։ Հատկապես այնպիսի ներդրումները, որոնք էականորեն կապ ունեն մեր տնտեսական գործունեության հետ, պետք է շահավետ լինեն թե՛ իրենց վերջնարդյունքի, թե՛ դրանց վրա մեր կատարած ծախսերի ետվերադարձի կարճատևության իմաստով։ Բնական գազի թանկացման սպառնալիքը շատերին է հուշում օր առաջ բիոգազի կայան տեղադրելու գաղափարի մասին։ Մենք բազմիցս խոսել […]
Տնտեսությունից ձևավորվող թափոնները քայքայելու ու դրանից բիոգազ ստանալու պրակտիկան նոր չէ։ Այս գործընթացը՝ իրականացման տարբեր մեթոդներով, ծանոթ է եղել մարդկությանը դեռևս դարեր առաջ։ Սակայն նոր ժամանակներն իրենց հետ բերեցին նոր լուծումներ, նոր տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ 21-րդ դարում արդեն գոյություն ունեն թափոնների վերամշակման նորարարական մեթոդներ, որոնք էապես ազդում են արտադրվող բիոգազի որակի և ծավալի վրա։ Սակայն […]












