fbpx

Ոչխարների գոմաղբը՝ բիոգազի հումք

Ոչխարների գոմաղբը՝ բիոգազի հումք

Բիոգազի ստացման համար օգտագործվող հումքը, այսինքն՝ կենսազանգվածը, բազմազան է՝ սկսած մրգի և բանջարեղենի վերամշակման ընթացքում ձևավորված մնացորդներից, էներգետիկ մշակաբույսերից, մինչև տարբեր տեսակի կենդանիների գոմաղբ։

Նշվածներից ամենատարածվածը հենց գոմաղբի, այսինքն՝ կենդանական ծագման օրգանական թափոնների կիրառումն է, ինչը, բնականաբար պատահական չէ։ ԽԵԿ-ի, խոզերի, ոչխարների, այծերի գոմաղբը, ինչպես նաև թռչնաղբն այդ համատեքստում, ունեն բարձր էներգետիկ պոտենցիալ և իրենց բաղադրությամբ համապատասխանում են բիոգազի արտադրության համար կիրառվող հումքի բոլոր պահանջներին։ 

Մեր երկրում ոչխարաբուծությունն անասնապահության կարևորագույն ճյուղերից է և ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15%-ը։ ՀՀ կառավարության տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը կազմել է 638.2 հազար գլուխ։

Այս կենդանատեսակի գոմաղբը էականորեն տարբերվում է ԽԵԿ-ի և խոզերի գոմաղբից իր բաղադրությամբ և իհարկե տեսքով, ինչն էլ հատուկ մոտեցում է պահանջում հումքի վերամշակման ժամանակ։ 

Ոչխարների գոմաղբը մանր կտերի տեսք ունի, և հավաքման տեսանկյունից փոքր-ինչ բարդ է՝ ի տարբերություն ԽԵԿ-ի կամ խոզերի գոմաղբի։ Բնականաբար, ժամանակակից ֆերմաներում կիրառվում են գոմաղբի այս տեսակի հավաքման նորարարական սարքավորումներ, որոնք կրճատում են աշխատանքի համար պահանջվող ժամանակը։

Իսկ ինչպիսի՞ն է ոչխարների գոմաղբի բաղադրությունը

Նախ ոչխարի գոմաղբի բաղադրության մեջ ջրի քանակությունը քիչ է, գրեթե 65%, այն դեպքում, երբ կովի և խոզի գոմաղբի բաղադրության 80%-ը ջուրն է։ Ջրի առկայությունը կարևոր է հումքի վերամշակման համար, այդ պատճառով առանց թթվածին միջավայրում խմորման ուղարկելուց առաջ այս հումքատեսակին նաև ջուր են խառնում։ 

Օրգանական նյութերը ոչխարի գոմաղբի մեջ մեծ տոկոս են կազմում՝ գրեթե 33%, որի մեջ մտնում են ազոտը, կալիումը, ֆոսֆորը և այլն։ Ի դեպ, օրգանական նյութերի այսպիսի քանակությունը շատ կարևոր է հատկապես այն դեպքում, երբ նախատեսում են հումքի քայքայման արդյունքում ստանալ նաև բիոպարարտանյութ։

Ոչխարների գոմաղբն աչքի է ընկնում նաև մեթանի քանակությամբ, գրեթե 70%, որն էլ հենց այս տեսակի գոմաղբը դասում է էներգետիկ բարձր պոտենցիալ ունեցող օրգանական հումքատեսակների շարքում։ Սակայն հենց մեթանի մեծ քանակությունն է, որ վտանգավոր է դարձնում ոչխարների թարմ գոմաղբի կիրառումը՝ որպես պարարտանյութ։

Խոշոր հաշվարկներով 1 գլուխ ոչխարից տարեկան ձևավորվում է 1 տոննա գոմաղբ, որից կարելի է ստանալ տարեկան 108.00մ³ բիոգազ։ Իսկ թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ոչխարաբուծական ձեր ֆերմայից ձևավորվող գոմաղբից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչով։

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք  +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ