fbpx

Բիոգազ՝ խոզաբուծարանների թափոններից

Բիոգազ խոզաբուծարանների թափոններից

Օրգանական թափոնների տեսակները, որոնցից հնարավոր է ստանալ բիոգազ, բազմազան են։ Դրանց տեսակներին մենք համառոտ անդրադարձել ենք մեր առանձին հրապարակման մեջ։

Խոզաբուծարանների թափոնների էներգետիկ պոտենցիալը բավականին բարձր է, սակայն ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների, 1 խոզից օրական ձևավորվող գոմաղբը ծավալով ավելի քիչ է։ Հետևաբար նույն ծավալի բիոգազ ստանալու համար ավելի շատ քանակությամբ խոզ է պահանջվում, քան՝ խոշոր եղջերավոր կենդանի։ 

Միջին տարիքի խոզն օրական արտադրում է մոտավորապես 5 կիլոգրամ գոմաղբ, որի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ ջուր, ազոտ և քիչ ածխաթթու գազ։ Այնինչ մեթանոգեն բակտերիաների բազմացման և գործունեության համար անհրաժեշտ է թթվային միջավայր, ինչը հնարավոր է ապահովել խոզերի գոմաղբը այլ կենսազանգվածի հետ խառնելով։ Այս իմաստով խոզերի գոմաղբի մշակումն ավելի աշխատատար է։ Այնուհանդերձ, մոտավոր հաշվարկներով կարելի է ասել, որ օրական 1 տոննա խոզի գոմաղբից հնարավոր է ստանալ 70-80մ³ բիոգազ։

Մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով կարող եք հաշվել, թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ձեր խոզաբուծական գործունեությունից օրական ձևավորվող թափոններից։

Բիոգազի հաշվիչ

Խոզերի գոմաղբը՝ բիոպարարտանյութ

Խոզերի գոմաղբի՝ հողի պարարտացման նպատակով կիրառումը պահանջում է զգուշավոր մոտեցնում։ Հատկապես խոզի թարմ գոմաղբը բավական ագրեսիվ է հողի, նրանում աճող բույսերի նկատմամբ և վնասակար է մարդու առողջությանը։ Մինչդեռ վերամշակման կայանով անցնելիս, զանգվածի մեջ ոչնչանում են պաթոգեն բակտերիաները, և ակտիվանում են հումուսաթթուները, որոնք էլ ակտիվ մասնակցություն են ունենում հողի պարարտացման գործընթացում։

Թե՛ արտադրվող բիոգազի, թե՛ բիոպարարտանյութի ծավալը և բաղադրությունը մեծապես կախված են նաև այն պայմաններից, որոնցում բուծվել են խոզերը։ Ինքնաշեն խոզաբուծարանների դեպքում շատ հաճախ չեն պահպանվում այն ստանդարտները, որոնք խթանում են առավելագույն արդյունքներ։ Մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած համակարգերը, ինչպիսիք են կերակրման, խմեցման, գոմաղբի պահեստավորման, օդափոխության, ջեռուցման և այլ սարքավորումները, ուղղակիորեն ազդում են կենդանիների բուծման մակարդակի, հետևաբար նաև՛ գործունեությունից ձևավորվող գոմաղբի որակի և բաղադրության վրա։

Խոզաբուծական սարքավորումների և բիոգազի կայանի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ