Ում է ձեռնտու բիոգազի կայանի տեղադրումը

Ում է ձեռնտու բիոգազի կայանի տեղադրումը

Բիոգազի առավելությունների մասին շատ է խոսվել։ Էներգիայի այս տեսակը շահավետ է թե՛ էկոլոգիական տեսանկյունից, թե՛ տնտեսական։ Էկոլոգիական տեսանկյունից բիոգազի կայանների շահավետությունը կարևոր է ոչ միայն բիոգազի կայանի պատվիրատուի, այլ նաև նրա շուրջն ապրող մարդկանց, համայնքի, երկրի համար։ 

Հայտնի է, որ բիոգազի արտադրությունը օրգանական թափոնների, այդ թվում՝ գոմաղբի, թռչնաղբի ուտիլիզացիայի ամենահաջողված եղանակներից մեկն է։ Այդ թափոնները, երկար ժամանակ չպահեստավորվելով և չվերամշակվելով, սկսում են արտազատել թունավոր նյութեր, գազեր, որոնք հայտնվելով հողի և թթվածնի մեջ, սկսում են աղտոտել միջավայրը, վտանգել բնությունն ու մարդու առողջությունը։ Եվ երբ բիոգազի կայանների տեղադրումը որևէ երկրում սկսում է կրել մասսայական բնույթ, կարելի է ասել, որ այդ երկրի բնակչությունն իրեն և իր սերունդներին ապահովում է առողջ ապագայով։

Եվ եթե մեր ընթերոցողների համար բիոգազի շահավետության էկոլոգիական ասպեկտը փոքր-ինչ ռոմանտիկ է թվում, ապա տնտեսականը շատ ավելի շոշափելի է՝ արագ երևացող օգուտներով։

Որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ում է ձեռնտու բիոգազի կայանի տեղադրումը, պետք է հիշենք, թե ո՞ր տնտեսություններից ձևավորվող թափոնների վերամշակումից է հնարավոր ստանալ բիոգազ։ Այս թեմայով մենք առանձին հոդված ունենք, որտեղ մանրամասն խոսվում է, թե ինչ հումքից է ստացվում բիոգազը:

Բիոգազի հումքատեսակներից ամենատարածվածը գոմաղբն է (ԽԵԿ, խոզերի, այծերի, ոչխարների գոմաղբ, թռչնաղբ)։ Այս հուքմատեսակի մեծ տարածումը պայմանավորված է ոչ միայն դրա մեծ քանակությամբ և ծավալներով, այլ էներգետիկ բարձր պոտենցիալով, որն էլ մեթանով հարուստ որակյալ բիոգազի ստացման ամենակարևոր նախապայմաններից մեկն է։ Հետևաբար, կարելի է ասել, որ խոշոր եղջերավոր կենդաների, խոզերի, ոչխարների, ինչպես նաև թռչունների բուծմամբ զբաղվող ֆերմերների համար բիոգազի կայանի տեղադրումը շահավետ է, ընդ որում՝ ոչ միայն տնտեսությունից ձևավորովող թափոնները ուտիլիզացնելու, այլ նաև էներգիա ստանալու և այն տնտեսության կազմակերպման մեջ կիրառելու տեսանկյունից։ 

Այս առումով բիոգազի կայանի տեղադրումը եկամտաբեր է նաև սպանդանոցների համար։ Հայտնի է, որ կենդանիների սպանդի ընթացքում առանձնանում են մեծ քանակությամբ մսի կտորտանքներ, մորթափառ, աղեստամոսքային տրակտի պարունակություն, արյուն։ Սրանք, ի տարբերություն գոմաղբի, որպես այդպիսին, նույն վիճակում երկրորդ կիրառության հնարավորություն չունեն և անմիջապես հայտնվում են աղբի կարգավիճակում, իսկ այստեղ արդեն հասունանում է դրանց հրատապ ուտիլիազացիայի հարցը։ Սակայն առանց թթվածնի միջավայրում դրանց վերամշակման արդյունքում ևս կարելի է ստանալ որակյալ բիոգազ, քանզի որպես օրգանական թափոններ՝ դրանք ևս հարուստ են էներգետիկ պոտենցիալով։

Հաջորդը սննդի արդյունաբերության ոլորտն է։ Ռեստորանային մեծ բիզնեսները օրական ձևավորում են հսկայական ծավալի թափոններ, որոնք ևս ունեն էներգետիկ մեծ պոտենցիալ։ Նույնը կարելի է ասել մրգի կամ բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող տնտեսությունների մասին։

Նշված տնտեսությունների ձեռնարկատերերին բիոգազի կայանի տեղադրումը ձեռնտու է այն իմաստով, որ հումքի ձեռքբերումը գումար չի արժենում, այլ ձևավորվում է հենց իր տնտեսությունից։ Մինչդեռ օրեցօր զարգացող աշխարհում ընդունված պրակտիկա է նմանատիպ տնտեսություններից օրգանական թափոններ գնելը, հատուկ կայաններում վերամշակելը և ստացված բիոգազը կիրառելը կամ եկամուտ ստանալու նպատակով իրացնելը։ Այս իմաստով բիոգազի կայանի տեղադրումը ձեռնտու է բոլորին, ովքեր ցանկություն ունեն էներգիա ստանալ՝ անկախ բաշխիչ ցանցից և գազատար խողովակից։

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ