fbpx

Ինչու նախապատվությունը տալ բիոպարարտանյութին

Բիոպարարտանյութը՝ անաէրոբ խմորման արդյունք

Բիոգազի կայանում վերամշակման ենթարկվող օրգանական թափոնները վերածվում են բիոզանգվածի, որը թեև պահպանում է նախնական հումքի սննդարար հատկությունները, սակայն ավելի հարուստ ու օգտակար է թարմ գոմաղբից։ 

Այդ բիոզանգվածը կարող է օգտագործվել որպես պարարտանյութ, քանի որ խմորման ընթացքում նրանում ձևավորվել են հումուսային նյութեր, որոնք հողի ֆիզիկական հատկությունները բարելավելու հատկություն ունեն։ 

Բիոպարարտանյութի հատկություններին անդրադարձել ենք նախորդ մի քանի հոդվածներում, մինչդեռ այս անգամ կխոսենք այն առանձնահատկությունների մասին, որոնք նրան առավելություն են տալիս հասարակ գոմաղբի կամ հանքային պարարտանյութերի նկատմամբ։

Բիոպարարտանյութի մեջ առկա հանքային նյութերը էներգիայի և սննդի աղբյուր են հողում ապրող միկրոօրգանիզմների համար, ինչն էլ իր հերթին խթանում է բույսերի սնուցումը։

Բիոպարարտանյութի ամենամեծ առավելությունը սովորական պարարտանյութի կամ գոմաղբի նկատմամբ սկզբնական հումքի բաղադրության մեջ առկա ամբողջ ազոտի ու սննդարար նյութերի պահպանումն է։ Մինչդեռ հայտնի է, որ բնական պայմաններում փտեցման ընթացքում գոմաղբը կորցնում է իր օգտակար հատկությունների մեծ մասը։

Բիոպարարտանյութի հաջորդ առավելությունն այն է, որ բիոգազի կայանում խմորման ենթարկվելիս օրգանական հումքի մեջ ոչնչանում են մակաբույծների ձվիկները, պաթոգեն միկրոօրգանիզմները, մոլախոտերի սերմերը, որոնք առկա էին նախնական գոմաղբի մեջ։ Այլ կերպ ասած՝ բիոգազի կայանում հումքը վերամշակվում, մաքրվում է վնասակար նյութերից և պահպանում հնարավոր օգտակարը։

Իսկ ի՞նչ օրգանական նյութեր կան պարարտանյութերի մեջ

Ազոտը, կալիումը, ֆոսֆորն առկա են նաև հանքային պարարտանյութերի մեջ, մինչդեռ սպիտակուցները, ցելյուլոզը, լիգնինը (փայտահյութը) առկա են միայն անաերոբ խմորման արդյունքում ստացված բիոպարարտանյութի մեջ և չունեն իրենց քիմիական փոխարինիչները։

Ինչպե՞ս է բիոպարարտանյութը բարելավում հողի որակը

Բիոպարարտանյութը հարուստ է հումինաթթուներով, որոնք մեծ նշանակություն ունի հողի բերրիության բարձրացման համար, իսկ դրանց ձևավորած կայուն հումուսը նվազեցնում է հողի էրոզիան։ 

Ի դեպ, գիտականորեն ապացուցվել է նաև, որ անձրևաորդերի ակտիվությունն ավելի բարձր է բիոպարարտանյութերի կիրառման դեպքում, քան սովորական գոմաղբի։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ օղակավար որդերի այս տեսակն իր շարժումներով փխրեցնում է հողը, ինչպես նաև նպաստում է բուսական մնացորդների քայքայմանը։

Մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով կարող եք հաշվարկել ինչպես ձեր տնտեսությունից ձևավորված թափոններից արտադրվելիք բիոգազի, այնպես էլ բիոպարարտանյութի ծավալը։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ