fbpx

Ինչով է վտանգավոր թարմ գոմաղբը

Գոմաղբի ուտիլիզացիա․ հիմնական սխալները

Թարմ գոմաղբի կիրառությունը՝ որպես պարարտանյութ, մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Սակայն վերջին ժամանակների հետազոտությունները հուշում են, որ այս տեսակի պարարտանյութի միակ առավելությունը զուտ գումար խնայելու մեջ է, իսկ դրա բաղադրությունը շատ հաճախ բացասական ազդեցություն է թողնում հողի ու բույսերի վրա։ Թե ինչ բաղադրության մասին է խոսքը և ինչով փոխարինել այն, կքննարկենք այս հոդվածում։

Նախ հասկանանք, թե ինչ է գոմաղբը

Գոմաղբը ֆերմաների կենդանիների՝ կովերի, ոչխարների, խոզերի, հավերի, ինչպես նաև ձիերի արտաթորանքից կազմված զանգված է։ Այն պարունակում է բույսերի աճի համար անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք բարերար ազդեցություն են թողնում նաև հողի վրա։

Սակայն ագրարային ոլորտի ուսումնասիրությունները եկել են այն պնդման, որ թարմ գոմաղբի ազդեցությունը հողի ու բույսերի վրա միանշանակ չէ և միշտ չէ, որ կարող է բարերար լինել։

Իսկ ո՞րն է պատճառը

Թարմ գոմաղբը (ընդ որում ցանկացած կենդանու գոմաղբը) ունակ է նաև խանգարել բույսերի աճին։ Իսկ  պատճառը նրա բաղադրությունն է։ Բանն այն է, որ կենդանիները խոտ ուտելիս շատ հաճախ նաև սերմեր են կուլ տալիս, որոնք մարսողական գործընթացին չեն մասնակցում, այլ աղեստամոքսային տրակտով անցնելով գրեթե նույն տեսքով հայտնվում են գոմաղբի մեջ։ Իսկ հողի վրա լցրած գոմաղբը բարենպաստ միջավայր է դառնում, որպեսզի այդ սերմերը ծիլ տան և մեր մշակաբույսերի կողքին աճեն՝ խանգարելով նրանց։ 

Սերմերը, սակայն, միակ վտանգը չեն, որ սպառնում են բույսերին։ Թարմ գոմաղբը հարուստ է պաթոգեն միկրոֆլորայով, մակաբույծների ձվիկներով, որոնք ունակ են ապրել 20-475 օր։ Համաձայնեք, դժվար թե որևէ ֆերմեր ցանկանա սպասել 475 օրից ավելի՝ մինչև գոմաղբը որպես պարարտանյութ օգտագործելը։ Դեռ ավելին, թարմ գոմաղբը, որի մեջ կա նաև կենդանիների մեզի մեծ քանակ, պարունակում է նաև ամոնիակ, որը բույսերի արմատները «վառելու» հատկություն ունի։

Իսկ ինչպե՞ս «վնասազերծել» գոմաղբը

Իրականում գոմաղբից կարելի է ավելին ստանալ, քան սովոր ենք պատկերացնել։ Թարմ գոմաղբը, եթե այդ վիճակով վնասակար է բույսերի համար, ապա որպես բիոգազի հումք՝ ունի բարձր էներգետիկ պոտենցիալ, որը չօգտագործելը և դրանից օգուտ չքաղելը նման է բաց թողնված մեծ հնարավորության։ Կենդանիների գոմաղբի քայքայումն առանց թթվածնի հատուկ միջավայրում և մեթանոգեն բակտերիաների միջոցով բիոգազի արտադրությունը ընդունված պրակտիկա է աշխարհի զարգացած երկրներում, և Հայաստանն էլ արդեն մի քանի տարի է փորձում է շարժվել էներգիայի ստացման այդ նորարարական և էկոլոգիապես արդարացված ճանապարհով։ 

Սակայն ինչպես արդեն բազմիցս խոսել ենք այս մասին, բիոգազի արտադրության ընթացքում քայքայվող օրգանական հումքը՝ գոմաղբը, վերածվում է բիոպարարտանյութի, որը խմորման ընթացքում պահպանում է այն ամենաօգտակարը, որն ուներ թարմ գոմաղբը, բայց և վերացնում է պաթոգեն բակտերիաների օջախները և կանխում դրանց հայտնվելը հողի մեջ։ Բիոպարարտանյութը, որը հարուստ է ազոտով, մեծ նշանակություն ունի նաև մաշված հողերի համար և ընդունակ է դրանք կենդանացնելու և երկարացնելու հողերի շահագործման ժամանակը։

Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին  Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ