fbpx

Ինչ է բիոգազի կայանը և ինչպես է այն աշխատում

Բիոգազի կայան տեղադրելու փուլերը

Բիոգազի կայանների կիրառությունը ողջ աշխարհում զարգանում է մեծ թափով։ Ամեն տարի ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում այլընտրանքային էներգիայի այս տարբերակին՝ այդ կերպ որոշակիորեն ինքնուրույնություն ձեռք բերելով գազի միջազգային մատակարարներից։

Իսկ ի՞նչ է բիոգազի կայանը և որն է դրա աշխատանքի սկզբունքը

Համառոտ ասած՝ բիոգազի կայանը հերմետիկ փակ միջավայր է, որում որոշակի ջերմաստիճանի պայմաններում տեղի է ունենում օրգանական հումքի անաերոբ խմորում, որի արդյունքում արտադրվում է բիոգազ։

Բոլոր տեսակի բիոգազի կայանների աշխատանքի սկզբունքը նույնն է․ նախապես հավաքված և պատրաստված հումքը լցվում է ռեակտորի մեջ, որտեղ մինչ այդ արդեն ապահովվել են խմորման համապատասխան պայմանները։ 

Անաերոբ, այսինքն՝ առանց թթվածնի պայմաններում խմորման ենթարկված հումքը մեթանոգեն բակտերիաների օգնությամբ վերածվում է բիոգազի, որը 60-70% բաղկացած է մեթանից։ 

Ստացված բիոգազը մինչև իր բուն կիրառությունը պահվում է գազհոլդերների մեջ։ Գազհոլդերից դեպի իր բուն կիրառության վայր բիոգազն անցնում է հատուկ հերմետիկ խողովակների միջոցով։

Բիոգազի կայանների ամենամեծ առավելությունը ունիվերսալությունն է։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Միևնույն հումքը վերամշակելով բիոգազի կայանում ստանում ենք հետևյալ պատկերը․

Եթե բիոգազի կիրառության ձևերի դեպքում մենք կարող ենք ընտրություն անել, թե նշվածներից որ մեկն է մեզ առավել անհրաժեշտ և նպատակահարմար մեր կենցաղի և տնտեսության համար, ապա բիոպարարտանյութը անաերոբ խմորման պարտադիր արդյունք է։ 

Որպես կանոն՝ ներմուծված հումքի 15%-ը դուրս է գալիս հենց չոր, ազոտով հարուստ բիոպարարտանյութ, որի օգտակարության, սննդարարության և էկոլոգիապես մաքուր բնույթի մասին մենք բազմիցս խոսել ենք։

Բիոգազի կայանի անխափան աշխատանքը կախված է թե՛ նեդրված սարքավորումների որակից, թե՛ հետագայում կայանի շահագործման ձևից։ Կարևոր է հաշվի առնել մի բան․ խնայել սարքավորումների արժեքի մեջ, նշանակում է խնայել որակի և անվտանգության մեջ։ Հետևաբար, եթե որոշել եք տեղադրել բիոգազի կայան, ցանկալի է նախապատվությունը տալ փորձված, հուսալի և պրոֆեսիոնալ սարքակազմին։

Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ