Մենք առանձին հրապարակման մեջ խոսել ենք այն փուլերի մասին, որոնք բիոգազի կայան տեղադրելու ընթացքում հաջորդում են իրար։ Այս հրապարակման մեջ կանդրադառնանք արդեն այն գործողություններին, որոնք ենթադրվում են, երբ արդեն բիոգազի կայանը տեղադրված է և պատրաստ շահագործման։
Բիոգազի շահագործման ժամանակ կատարվող գործողություններն իրարից տարբերվում են ըստ իրենց կատարման հաճախականության։
Ամենօրյա գործողություններից առաջինը թարմ հումքի ներբեռնումն է ռեակտորի մեջ։ Այստեղ հումքի չափաբաժինը մեծ նշանակություն ունի և կախված հումքի տեսակից, բիոգազի կայանի չափից և այլ գործոններից, կարող է տարբերվել։ Հումքի օրական չափաբաժինը ռեակտորի մեջ միանգամից չի լցվում, այլ հավասար 4-6 բաժիններով։ Ամեն անգամ ռեակտորի մեջ լցնելուց հետո հումքը մանրակրկիտ ձևով խառնվում է, որպեսզի դառնա համասեռ զանգված։ Հետևաբար շատ կարևոր են խառնող սարքավորումների վիճակի պարբերական ստուգումները։ Դուրս եկած զանգվածի՝ արդեն որպես պարարտանյութի սեպարացիան ևս օրական գործողությունների թվին է պատկանում։
Խմորման ընթացքի վերահսկումը նույնպես ամենօրյա կատարվող գործողություն է, քանի որ հենց ընթացքի ձևից միայն կարելի է հասկանալ, թե ինչ ծավալի բիոգազ է նախատեսվում դուրս գալ։ Օրինակ՝ խմորված զանգվածի գորշ գույնը կարող է վկայել միկրոօրիգանիզմների նվազ քանակի մասին, ինչն էլ ենթադրում է բիոգազի փոքր ծավալ։ Մինչդեռ միկրոօրգանիզմների չափից շատ քանակության պատճառով կարող են առաջանալ թթուներ, որոնք էլ իրենց հերթին կարող են նվազեցնել միկրոօրգանիզմների ակտիվությունը։ Նման դեպքում խմորվող զանգվածի գույնը դառնում է սև, իսկ մակերեսին առաջանում է սպիտակ փառ։
Այս երկու դեպքերն, իհարկե, ծայրահեղ վիճակներն են, մինչդեռ նորմալ ընթացող խմորման ժամանակ զանգվածի գույնը մուգ շագանակագույն է, իսկ մակերեսին առաջանում է փրփուր։
Բիոգազի փոքր կայանների դեպքում երբեմն ռեակտորի ելուստները կարող են խցանվել, այդ պատճառով մեծ նշանակություն ունի օրական ներբեռնվող հումքի մակարդակի և նշված ելուստների անցանելիության վերահսկումը։
Շատ կարևոր է նաև թթվայնության, ջերմության և խտության վերահսկումը, ինչը եթե բիոգազի մեծ կայանների դեպքում արվում է ավտոմատ կերպով, ապա փոքր կայանների դեպքում անհրաժեշտ է մարդու միջամտությունը։
Ժամանակի ընթացքում հումքի վերամշակման արդյունքում ռեակտորի մեջ ձևավորվում է նստվածք, որի չհեռացնելը կարող է հետագայում էապես ազդել խմորման պրոցեսի վրա։ Ուստի այն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել։ Այս գործողությունը նախընտրելի է կատարել մոտավորապես 3 տարի շահագործումից հետո։
Բնականաբար, այս բոլոր գործողությունները և փուլերն ունեն իրականացման իրենց հատուկ ձևերն ու մեթոդները, որոնց ճիշտ հետևելու համար կարիք կլինի ձեր բիոգազի կայանը տեղադրող ընկերության հաճախակի վերահսկողությունը։ Այդ առումով ADACo ընկերությունն իրականացնում է հետվաճառքային սպասարկման բարձրորակ ծառայություն, բիոգազի կայանի շահագործման ձևերի ուսուցում և սարքավորումների և համակարգի շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների կարգավորում։
Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


