Բիոգազի կայանում վերամշակման ենթարկվող օրգանական թափոնները վերածվում են բիոզանգվածի, որը թեև պահպանում է նախնական հումքի սննդարար հատկությունները, սակայն ավելի հարուստ ու օգտակար է թարմ գոմաղբից։ Այդ բիոզանգվածը կարող է օգտագործվել որպես պարարտանյութ, քանի որ խմորման ընթացքում նրանում ձևավորվել են հումուսային նյութեր, որոնք հողի ֆիզիկական հատկությունները բարելավելու հատկություն ունեն։ Բիոպարարտանյութի հատկություններին անդրադարձել ենք նախորդ մի քանի […]
Կախված ներդրված սարքավորումներից, նրանց հնարավորություններից, գործառույթներից և վերամշակման ենթակա օրգանական թափոնների ծավալից՝ բիոգազի կայանները լինում են երեք տեսակի՝ փոքր, միջին և մեծ։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ աշխարհում ամենատարածվածը բիոգազի հենց փոքր չափի կայաններն են։ Փոքր կայանները համեմատաբար արագ են կառուցվում․ պայմանագրի ստորագրումից մինչև կայանի շահագործման մեկնարկն ընկած ժամանակահատվածը մեծամասամբ չի գերազանցում 4 ամիսը։ […]
Մենք առանձին հրապարակման մեջ խոսել ենք այն փուլերի մասին, որոնք բիոգազի կայան տեղադրելու ընթացքում հաջորդում են իրար։ Այս հրապարակման մեջ կանդրադառնանք արդեն այն գործողություններին, որոնք ենթադրվում են, երբ արդեն բիոգազի կայանը տեղադրված է և պատրաստ շահագործման։ Բիոգազի շահագործման ժամանակ կատարվող գործողություններն իրարից տարբերվում են ըստ իրենց կատարման հաճախականության։ Ամենօրյա գործողություններից առաջինը թարմ հումքի ներբեռնումն է […]





