Բիոգազի ստացման համար օգտագործվող հումքը, այսինքն՝ կենսազանգվածը, բազմազան է՝ սկսած մրգի և բանջարեղենի վերամշակման ընթացքում ձևավորված մնացորդներից, էներգետիկ մշակաբույսերից, մինչև տարբեր տեսակի կենդանիների գոմաղբ։ Նշվածներից ամենատարածվածը հենց գոմաղբի, այսինքն՝ կենդանական ծագման օրգանական թափոնների կիրառումն է, ինչը, բնականաբար պատահական չէ։ ԽԵԿ-ի, խոզերի, ոչխարների, այծերի գոմաղբը, ինչպես նաև թռչնաղբն այդ համատեքստում, ունեն բարձր էներգետիկ պոտենցիալ և իրենց […]
Թարմ գոմաղբի կիրառությունը՝ որպես պարարտանյութ, մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Սակայն վերջին ժամանակների հետազոտությունները հուշում են, որ այս տեսակի պարարտանյութի միակ առավելությունը զուտ գումար խնայելու մեջ է, իսկ դրա բաղադրությունը շատ հաճախ բացասական ազդեցություն է թողնում հողի ու բույսերի վրա։ Թե ինչ բաղադրության մասին է խոսքը և ինչով փոխարինել այն, կքննարկենք այս հոդվածում։ Նախ հասկանանք, […]
Գոմաղբի և առհասարակ օրգանական թափոնների ուտիլիզացիան մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Վերամշակման չենթարկվելով կամ սխալ ձևերով ուտիլիզացվելով՝ օրգանական թափոնները ոչ միայն կորցնում են իրենց էներգետիկ արդյունավետությունը, այլ նաև լրջագույն վտանգ են սկսում ներկայացնել շրջակա միջավայրի համար։ Առհասարակ, գոմաղբը համարվում է շրջակա միջավայրի համար բարձր վնասակարություն ունեցող նյութ։ Եվ երբ այն […]




