Որքան էլ զարմանալի է, մարդկությանը օրգանական թափոններից էներգիա ստանալու գաղափարը ծանոթ է եղել դեռևս մեր թվարկությունից շատ առաջ։ Առանձին հիշատակություններ կան, որ բիոգազի ստացման պարզունակ տեխնոլոգիաներ են կիրառվել Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Ասորեստանում ու Պարսկաստանում։ Բիոգազի ստացման սիստեմատիկ հետազոտություններն ավելի ուշ են թվագրվում՝ 18-րդ դարում։ Սակայն մինչ այդ, դեռևս 17-րդ դարում հոլանդացի գիտնական Յան Բապտիստ […]



