Բիոգազի կայան տեղադրելու փուլերն սկսվում են պատվիրատուի՝ «կանաչ էներգիայի» անցնելու և գումար խնայելու ցանկությունից։ Որքան շուտ է ֆերմերը որոշում անցնել վերականգնվող էներգիա օգտագործելուն, այնքան ավելի եկամտաբեր կարող է լինել նրա ձեռնարկած արտադրությունը։
Այս հրապարակման մեջ մենք կանրադառնանք ADACo Engineering ընկերության կողմից բիոգազի կայան տեղադրելու փուլերին։
Ինչպես նշեցինք, առաջին փուլը հենց պատվիրատուի կողմից բիոգազի կայանի տեղադրման հայտը դիտարկելն է։ Ընկերության մասնագետները նախ տեղեկանում են, թե ինչ ծավալի կենսազանգված (օրգանական թափոններ) են առաջանում պատվիրատուի ձեռնարկած արտադրությունից։ Ի դեպ, թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։
Կայանի տեղադրման համար պահանջվող սարքավորումների, ներդման և ակնկալիքների նախնական հաշվարկը կատարվում է պատվիրատուի նշած հումքի ծավալից ելնելով։ Եթե նախնական հաշվարկը գոհացնում է պատվիրատուին, ապա ընկերության մասնագետը այցելում և տեղում է ծանոթանում նախատեսվող կայանի համար առկա պայմաններին, տեղին, նախորոշում անհրաժեշտ սարքավորումների քանակն ու տեսակը և ներկայացնում մոտավոր հաշվարկը։
Հաջորդ փուլը նախագծման փուլն է, որը ենթադրում է ավելի մանրակրկիտ հաշվարկ, ըստ որի էլ պատվիրատուին ներկայացվում է գնային առաջարկ։ Բիոգազի կայանի գինը գոյանում է սարքավորումների, նախագծման և մոնտաժային աշխատանքների արժեքներից։ Պատվիրատուն գնային առաջարկն ընդունելուց հետո կամ վճարում է կանխիկ, կամ դիմում բանկին՝ վարկավորման համար։
Ֆինանսական մասը կարգավորելուց մոտավորապես երկու ամիս հետո մեկնարկում են շինարարական աշխատանքները։ Ի դեպ, այն ֆերմերները, որոնք նոր են սկսում եմ իրենց տնտեսության շինարարական աշխատանքները, օրինակ սպանդանոցի կամ խելացի անասնագոմի կառուցումը և նախատեսում են որոշ ժամանակ անց անցնել բիոգազի արտադրության, նախընտրելի է նախապես դիմեն ընկերությանը և ստանան հետագայում բիոգազի կայանի տեղադրման համար սկզբնական նախագիծ։ Սա կօգնի, որպեսզի հետագայում կայանի տեղադրման համար հավելյալ ծախսեր չառաջանան կամ էլ կարիք չլինի դիմել ֆերմայում շինարարական ձևափոխությունների։
Մոնտաժման աշխատանքներից հետո սկսվում է կայանի գործարկումը, որը կարող է տևել մինչև մեկուկես ամիս։ Սա ժամանակատար պրոցես է, որի նպատակը կայանը 100% արտադրողականության դուրս բերելն է։ Իր առավելագույն արտադրողականությանը հասնելուց հետո կայանը պատրաստ է շահագործման։
Աշխատանքների սկսման պահից կայանը, մասնավորապես նրա առանձին մասերը, 1 տարի գտնվում են երաշխիքի մեջ։ Սակայն պատվիրատուի հետ զուգահեռ կարող է կնքվել նաև սպասարկման պայմանագիր, որի համաձայն ընկերության մասնագետները կարող են ժամանակ առ ժամանակ այցելել, ստուգել կայանի աշխատանքը, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


