fbpx

Բիոգազի փոքր կայան․ բնույթն ու առանձնահատկությունները

Բիոգազի փոքր կայան․ բնույթն ու առանձնահատկությունները

Կախված ներդրված սարքավորումներից, նրանց հնարավորություններից, գործառույթներից և վերամշակման ենթակա օրգանական թափոնների ծավալից՝ բիոգազի կայանները լինում են երեք տեսակի՝ փոքր, միջին և մեծ։

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ աշխարհում ամենատարածվածը բիոգազի հենց փոքր չափի կայաններն են։ Փոքր կայանները համեմատաբար արագ են կառուցվում․ պայմանագրի ստորագրումից մինչև կայանի շահագործման մեկնարկն ընկած ժամանակահատվածը մեծամասամբ չի գերազանցում 4 ամիսը։ 

Այս տեսակի կայաններն իրատեսական են նույնիսկ այն դեպքում, երբ անասնապահական տնտեսությունից օրական առաջանում է 100կգ և ավելի օրգանական թափոն։ Այս փաստը, թերևս, հերքում է հանրության շրջանում տարածված այն կարծիքը, որ բիոգազի փոքր կայան տեղադրելը մեծ ծախսերի հետ է կախված։ Մինչդեռ նշված ծավալի կենսազանգվածը ռեակտորում անաէրոբ միջավայրում քայքայելու արդյունքում հնարավոր է ստանալ սկսած 5մ³ բիոգազ, որը կարող է զգալիորեն կրճատել մեկ սեփական տան ջեռուցման ծախսերը։ 

Ի՞նչ տարբերություն կա բիոգազի փոքր կայանի և տնային կայանի միջև․

Ջերմաստիճանը մեծ նշանակություն ունի անաէրոբ խմորման պրոցեսի մեջ։ Եթե դրսի ջերմաստիճանը 20°C-ից ցածր է լինում, անաէրոբ խմորմանը մասնակցող միկրոբները «քնում են» և չեն աշխատում, այսինքն՝ արտադրությունը կազմակերպելը դառնում է անհնար։ Բիոգազի տնային կայանները հենց այս խնդրին են բախվում տարվա մեջ առնվազն 5-6 ամիս, մինչդեռ հատուկ սարքավորումներով հավաքված բիոգազի փոքր կայանների ռեակտորները ջերմամեկուսացված են, մշտապես ապահովում են 30°C-ից բարձր ջերմաստիճան, որի արդյունքում բիոգազի արտադրությունը հնարավոր է լինում կազմակերպել տարվա բոլոր ամիսներին։ 

Բացի այդ, ընդհատվող աշխատանքի հետևանքով տնային կայանի ետգնումը ավելի երկար է, իսկ փոքր կայանի դեպքում այն կազմում է 5 տարի։

Հնարավո՞ր է անցում կատարել փոքր կայանից դեպի ավելի մեծ կայաններ․

Ժամանակակից սարքավորումներով նախագծված բիոգազի փոքր կայանները ճկուն են, մոդուլային, այսինքն օրգանական թափոնների ծավալի աճման դեպքում հնարավոր է մեծացնել նաև փոքր կայանի չափերը՝ դարձնելով այն միջին չափի՝ անշուշտ խելամտության սահմաններում, որպեսզի չտուժի արտադրության որակը։

Ինչպես նշվեց ամենասկզբում՝ կայաններն իրարից տարբերվում են ոչ միայն արտադրվելիք բիոգազի ծավալով և սարքավորումների չափերով, այլ նաև վերջիններիս գործառույթներով։ Օրինակ, մեծ կայանի դեպքում արտադրման ողջ պրոցեսը ավտոմատացված է, մինչդեռ փոքր կայաններով արտադրության ընթացքում կան որոշակի պրոցեսներ, որոնց դեպքում մարդու կողմից վերահսկումն անհրաժեշտ է։ Անշուշտ հնարավոր է ավտոմատացնել նաև բիոգազի փոքր կայանը, սակայն ֆինանսական տեսանկյունից այն ավելի նպատակահարմար է մեծ կայանների պարագայում։

Եթե զբաղվում եք անասնապահական գործունեությամբ, կարող եք հաշվել, թե որքան բիոգազ կարող է արտադրվել ձեր տնտեսության արդյունքում ձևավորվող օրգանական թափոնների ծավալից և ըստ այդմ դիմել մեզ +374 95 511110 հեռախոսահամարով՝ բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ