fbpx

Անվտանգության 6 կանոն բիոգազի կայանի շահագործման համար

Ինչ է բիոգազը

Թեև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բիոգազի կայանի համակարգի մեջ զգալիորեն կրճատել են դժբախտ պատահարների և մեծ ու փոքր վթարների հավանականությունը, այնուհանդերձ անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր պայման է բիոգազի կայանի շահագործման համար։

Բիոգազի կայանի շահագործման անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է ժամանակ ուշադրություն դարձնել հետևյալ երևույթներին․

Անվտանգության կանոն 1

Երկար ժամանակ գտնվելով կայանի տարածքում պետք է խուսափել բիոգազը շնչելուց։ Սա կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար, քանի որ բիոգազի բաղադրության մեջ առկա ծծմբաջրածինը կարող է թունավոր ազդեցություն ունենալ։ 

Գազից թունավորվելուց խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ օդափոխել տարածքը, ստուգել խողովակների հերմետիկությունը, համոզվել, որ գազի արտահոսք չկա։

Անվտանգության կանոն 2

Կայանի տարածքում բաց կրակի առկայությունը կարող է պայթյունի պատճառ դառնալ։ Ուստի կայանի ներսում կամ մոտակայքում ծխելը, կրակ բացելը, նույնիսկ զոդումը կարող է աղետալի հետևանքներ առաջացնել։

Անվտանգության կանոն 3

Գազատարով սպառման վայր մատակարարվող գազի ճնշումը չպետք է գերազանցի 0,15 ՄՊա (1,5 կգ/սմ2)։ Ռեակտորը պետք է ունենա ավտոմատ բացթողման փական, եթե հանկարծ գազի համակարգում ավելցուկային ճնշումը նորմայից բարձր լինի։

Անվտանգության կանոն 4

Համակարգում կիրառված էլեկտրական սարքավորումները պետք է լինեն հողանցված՝ կարճ միացումներից և այլ վթարներից խուսափելու համար։

Անվտանգության կանոն 5

Բիոգազի արտադրման համար կիրառվող հումքը ևս կարող է վտանգավոր լինել։ Ի վերջո դրա մեջ մեծ քանակությամբ պաթոգեն բակտերիաներ ու վնասակար միկրոօրգանիզմներ կան, որոնք մեծ վտանգ կարող են ներկայացնել մարդու առողջության համար։ Ուստի անհրաժեշտ է հնարավորինս պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները, կայանի գործունեության տարածքում սնունդ չընդունել։

Անվտանգության կանոն 6

Ռեակտորը և պարարտանյութի պահեստը պետք է այնպես կառուցված լինեն, որպեսզի մարդու՝ դրանց մեջ անզգույշ ընկնելու հավանականությունը հավասար լինի զրոյի։

Ի վերջո մեծ նշանակություն ունեն նաև այն բոլոր սարքավորումները, որոնք կիրառվել են կայանի տեղադրման ժամանակ։ Այդ պատճառով միանշանակ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ պրոֆեսիոնալ ընկերություններին՝ հետագայում անվտանգ կայան շահագործելու և ցանկալի արդյունք ստանալու համար։

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ