fbpx

Հումքը՝ բիոգազի որակի երաշխիք (ՄԱՍ 1)

Կենդանական ծագման թափոնները՝ որպես կենսագազի հումք

Արդեն, թերևս, նորություն չի համարվի ասելը, որ բիոգազի որակն ուղիղ կապ ունի վերամշակման հումքի մի շարք հատկանիշների՝ տեսակի, ծավալի, բաղադրության և իհարկե խմորման հետ։

Դիտարկենք այդ հատկանիշներից մի քանիսը և հասկանանք, թե արդյոք հնարավոր է հումքի խմորման օպտիմիզացիայի միջոցով ապահովել արտադրվող բիոգազի բարձր որակ։

Նախ սկսենք հումքի տեսակներից։ Այս թեմայով մենք շատ ենք խոսել և բազմիցս նշել ենք, որ բիոգազի արտադրության համար համաշխարհային պրակտիկայում ամենալայն կիրառություն ունեցող հումքատեսակը խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբն է։ Պատճառն այն է, որ ԽԵԿ-ի ստամոքսում արդեն առկա է մեթանոգեն բակտերիաների բավարար քանակություն, ինչն էլ այլ կերպ ասած նշանակում է, որ այս հումքատեսակն ունի էներգետիկ բարձր պոտենցիալ։ 

ԽԵԿ-ի գոմաղբին իրենց էներգետիկ պոտենցիալով և տարածվածությամբ հաջորդում են խոզերի, ոչխարների և այծերի գոմաղբը։ Խնդիրն այն է, որ այս տեսակի հումքի հավաքելը փոքր-ինչ ավելի դժվար է ԽԵԿ-ի գոմաղբից։ 

Երբ խոզերի, ոչխարների կամ այծերի բուծմամբ զբաղվել պատրաստվող ֆերմա է կառուցվում և ապագայում նախատեսում է նաև բիոգազի արտադրություն սկսել, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ֆերմաների հատակը բետոնապատել։ Սա ավելի է հեշտացնում գոմաղբի հավաքելը, քանի որ ավազն ու քարերը չեն հայտնվում վերամշակման ենթակա հումքի մեջ։ 

Եթե ֆերմայի հատակը չի բետոնապատվել, գոմաղբի մեջ հայտնված ավազը, քարերը և մյուս մարմինները հավաքվում են բիոգազի ռեակտորի հատակին, ինչն էլ կարող է խոչընդոտել խմորման գործընթացը, իսկ դա արդեն լրջագույն ազդեցություն կթողնի արտադրվող բիոգազի ծավալի ու որակի վրա։

Թռչնաղբը՝ որպես բիոգազի հումք, կարելի է խմորել թե՛ առանձին, թե՛ ԽԵԿ գոմաղբի հետ համակցված։ Թռչնաղբի հավաքելը ևս բարդություններ ունի՝ կախված այս հումքի կառուցվածքային առանձնահատկությունների հետ։ 

Մասնագետները թռչնաղբի հեշտ հավաքման համար խորհուրդ են տալիս թառի կառուցումը թռչնաբուծական ֆերմաներում, սակայն, միևնույնն է, անհնար է հավաքման պրոցեսում խուսափել ավազի, ծղոտի և այլ մարմինների՝ բուն հումքի մեջ հայտնվելուց։ Այդ պատճառով թռչնաղբը որպես հումք խմորող ռեակտորները ցանկալի է ավելի հաճախ մաքրել, քան այլ հումքատեսակներ խմորողները։

Արևմտյան երկրներում մեծ տարածում ունի էներգետիկ մշակաբույսերի կիրառումը՝ որպես բիոգազի հումք։ Խոշոր հաշվարկներով 1հա տարածքից ստացված եգիպտացորենի սիլոսից հնարավոր է ստանալ 7800-9100մ³ բիոգազ։ 

Սա, իհարկե, խոսում է այս հումքատեսակի արդյունավետության մասին, սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր բան․ այս հումքատեսակի ձեռքբերումը գյուղատնտեսական մեկ այլ գործունեությանը զուգահեռ ստացվող պրոցես չէ՝ ի տարբերություն կենդանական ծագման օրգանական թափոնների, որոնք ձևավորվում են անասնապահությանը զուգահեռ։ Էներգետիկ մշակաբույսերի աճեցումը պահանջում է գումարի, ժամանակի և այլ ռեսուրսների ներդրում։

Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ