Թռչնաղբը բիոգազի ստացման համար վերամշակվող ամենատարածված հումքատեսակներից մեկն է։ Թե ինչ առանձնահատկություններ ունի այս հումքատեսակը և ինչով է ձեռնտու դրա վերամշակումը, կխոսենք այս հրապարակման մեջ։
Թռչնաղբի ամենակարևոր առանձնահատկությունը, որով տարբերվում է մյուս հումքատեսակներից, դրա բաղադրության մեջ սպիտակուցների մեծ քանակությունն է, ինչն էլ ազոտի աղբյուր է դառնում։ Ազոտի առկայությունը կարևոր է հատկապես վերամշակվող թռչնաղբը բիոպարարտանյութի վերածելու գործում, քանի որ ինչպես հայտնի է, ազոտով հարուստ բիոպարարտանյութը հողը պարարտացնելու, կենդանացնելու անփոխարինելի աղբյուր է։
Այնուհանդերձ թռչնաղբը, որպես հումքատեսակ, բավական ագրեսիվ է չշմակված վիճակում։ Այն ունի սուր հոտ, որը պայմանավորված է նրանում առկա ամոնիակի միացություններով։ Հետևաբար, եթե նախատեսում ենք թռչնաղբը վերամշակել բիոգազ ստանալու նպատակով, անհրաժեշտ է դա իրագործել հնարավորինս շուտ՝ առանց նախապես երկարաժամկետ պահեստավորման։ Չվերամշակված թռչնաղբը կարող է պարունակել նաև պաթոգեն միկրոֆլորա, որը, սակայն, առանց թթվածնի միջավայրում քայքայելիս արագ ոչնչանում է, փոխարենը հայտնվում է ակտիվ միկրոֆլորա, որն էլ բիապարարտանյութի կազմում մեջ էական դեր ունի հողի հարստացման գործում։
Ի տարբերություն ԽԵԿ գոմաղբի՝ թռչնաղբի հավաքման գործընթացը համեմատաբար դժվար է։ Սա պայմանավորված է թափոնային զանգվածի փոքր ծավալով։ Սակայն լուծում կա ամեն խնդրի։ Մասնագետները խորհուրդ են տալիս թռչնաբուծարաններում թառեր տեղադրել, որոնց վրա բարձրանալով, հավերը կարող են կենտրոնացնել թափոնները մեկ վայրում, ինչն էլ կհեշտացնի դրանց հավաքման գործընթացը։
Ինչո՞վ է շահավետ թռչնաբուծարանների համար բիոգազի կայանի տեղադրումը
Թռչնաբուծարանների թափոնների վերամշակման համար բիոգազի կայանի տեղադրումը կարող է հետաքրքրել ֆերմերներին մի քանի տեսանկյունից։
Նախ որպես հումքատեսակ՝ թռչնաղբի էներգետիկ պոտենցիալը բավական մեծ է։ Խոշոր հաշվարկով մեկ տոննա թռչնաղբից հնարավոր է ստանալ մինչև 100 խորանարդ մետր բիոգազ, որը կարող է․
ա․ Էապես նվազեցնել տնտեսության էներգետիկ ծախսերը (բնականաբար հաշվի առնելով այն փաստը, որ ստացված բիոգազի ծավալն ուղիղ կապ ունի վերամշակվող թռնաղբի և մյուս թափոնների ծավալից)։
բ․ Կիրառվել որպես ջերմային էներգիա թռչնաբուծարանի տարածքը ջեռուցելու նպատակով։
գ․ Բիովառելիքի՝ բիոմեթանի տեսքով օգտագործվել տնտեսության տրանպորտային միջոցների համար
Պետք է հաշվի առնել նաև այն, որ թռչնաբուծարանները, ինչպես ցանկացած անասնապահական ֆերմա, իր գործունեության ընթացքում ձևավորում է մեծ ծավալի թափոնների, որոնց ուտիլիզացիան մեծ խնդիր է թե՛ հենց տնտեսվարողի, թե՛ շրջակա միջավայրի համար։ Այս իմաստով թռչնաբուծարանների գործունեությանը կից բիոգազի կայանի տեղադրումը լավագույն լուծումն է թափոնների ուտիլիզացիայի համար։
Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ձեր թռչնաբուծական գործունեությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։ Իսկ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


