Վերջին տասնամյակներին բիոգազի արտադրությունը մեծ տարածում է ստանում աշխարհի զարգացած և զարգացող երկրներում։ Այլընտրանքային էներգիայի այս տեսակին անցնելու շարժառիթները, թերևս, թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բնույթ ունեն։
Օրգանական հումքի վերամշակումից ստացվող վառելիքի այս տեսակի արտադրությունը նախ և առաջ մեծ քայլ է՝ ուղղված մեր մոլորակի էկոլոգիական հիմնախնդիրների գոնե մի մասի լուծմանը։
Հայտնի է, որ օրգանական թափոնները, երկար ժամանակ մնալով բաց տարածության մեջ, սկսում են արտազատել թունավոր գազեր, որոնք, հայտնվելով մթնոլորտում, լրջագույն վտանգ են ներկայացնում մեր առողջության համար։ Այդ իմաստով օրգանական թափոնների ուտիլիզացիան մտահոգում է ոչ միայն հենց ֆերմերներին, այլ նաև երկրների ղեկավարություններին, միջազգային և համաշխարհային բնապահպանական կազմակերպություններին։
Սակայն օրգանական թափոնների վերամշակման և բիոգազի արտադրության համար տեղադրված կայանը, բացի շրջակա միջավայրին ուղղված դրական ազդեցությանը, անհամեմատելի մեծ օգուտ է տալիս նաև հենց իր՝ կայանի սեփականատիրոջը։
Նախ բիոգազի կայանի տեղադրումը և վառելիքի արտադրությունը հնարավորություն է տալիս տնտեսելու այն միջոցները, որոնք նախկինում ծախսվում էին ավտոմեքենաների վառելիքի կամ էլեկտրաէներգիայի վրա։
Երբ անասնապահական գործունեությանը զուգահեռ առկա է նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակում, ապա օրգանական թափոնների վերամշակման ճանապարհին ստացվող բիոպարարտանյութը անփոխարինելի հավելում է հողերի բերրիության բարձրացման և պարարտացման համար։ Ի դեպ, այս համատեքստում կարելի է հաշվի առնել նաև այն եկամուտը, որը ստացվում է բիոպարարտանյութի շնորհիվ առատ բերք ստանալու և վաճառելու արդյունքում։
Ի վերջո, կարելի է նկատի ունենալ նաև այն դեպքը, երբ թե՛ ստացված բիոգազը, թե՛ բիովառելիքն ու բիոպարարտանյութը կարող են գործնականում անհրաժեշտ չլինել կայանի սեփականատիրոջը և արտադրվել զուտ վաճառելու և եկամուտ հետապնդելու նպատակներով։
Որպես ներդրում՝ բիոգազի կայանն առանձնանում է ետգնման կարճ ժամանակահատվածով։ Անշուշտ, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ կայանի ետգնման ժամանակահատվածը անմիջականորեն կախված է թե՛ կայանի չափերից, թե՛ դրանում վերամշակման ենթակա հումքատեսակից։
Վերջապես կարելի է խոսել նաև ամենաթանկ եկամուտի՝ ժամանակի և առողջության մասին։
Ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված բիոգազի կայանների համակարգերն այնպես են նախագծված, որ վերամշակման և արտադրության գործընթացի մեծ մասը կատարվում է ավտոմատ կերպով։ Այս հնարավորությունը ոչ միայն նվազագույնի է հասցնում մարդկային գործոնով պայմանավորված խափանումների քանակը, այլ նաև նվազեցնում, կարելի է ասել, նաև բացառում մարդու առողջությանը հասցվող ենթադրելի վտանգները։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


