fbpx

Ինչու է կարևոր բիոգազի կայանի ռեակտորը

Բիոգազի միջին կայան

Ներկայումս գոյություն ունեն բիոգազի կայանների համակարգերում կիրառվող զանազան սարքավորումներ, որոնք ունակ են աշխատելու ամենատարբեր բնակլիմակայան պայմաններում։ 

Ռեակտորը բիոգազի կայանի ամենաառանցքային սարքավորումներից մեկն է, որի որակից և անխափան աշխատանքից է կախված ոչ միայն դուրս եկող բիոգազի ծավալն ու որակը, այլ նաև ողջ համակարգի արդյունավետությունը։ Արդյունավետ աշխատող ռեակտորները պետք է ապահովեն մի շարք չափանիշներ․

  • Լինեն անջրաթափանց և անգազաթափանց։ Այս հատկությունները կարևոր են ոչ միայն ռեակտորի արդյունավետ աշխատանքի, այլ նաև ողջ համակարգի անվտանգության համար։ 
  • Լինեն ջերմամեկուսիչ։ Ռեակտորի մեջ հումքի խմորման բուն գործընթացին մասնակցող մեթանոգեն բակտերիաների համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ջերմաստիճան, և երբ արտաքին ջերմաստիճանը բավական ցածր է լինում, ինչպես, օրինակ, մեր երկրում ձմռանը, այդ բակտերիաները քնում են և այլևս ունակ չեն լինում իրականացնելու խմորումը։ 
  • Ունենա նվազագույն մակերես։ Առհասարակ փոքր մակերեսը ոչ միայն նվազեցնում է շինարարական ծախսերը, այլ նաև նպաստում է ջերմության պահպանմանը ռեակտորի պատերի ներսում։

Ի՞նչ տեսք պետք է ունենա բիոգազի ռեակտորը

Հեղուկի շարժի տեսանկյունից օպտիմալ են համարվում ձվաձև տեսք ունեցող ռեակտորները։ Այդ տեսակներին փոխարինող են համարվում նաև գլանաձև ռեակտորները, որոնց երկու ծայրերն ունեն կոնի համ կիսաշրջանի տեսք։ Ոչ արդյունավետ են համարվում խորանարդաձև ռեակտորները, քանի որ դրանց անկյուններում հաճախ կոշտ հումքի կուտակում է տեղի ունենում, դե իսկ ճաքերն այդ հատվածներում ևս հաճախ հանդիպող երևույթ են։

Ի՞նչ նյութից պետք է պատրաստված լինի ռեակտորը

Պողպատը բիոգազի կայանի ռեակտորների պատրաստման համար ամենահաճախ կիրառվող հումքն է։ Պողպատե ռեակտորներն աչքի են ընկնում հերմետիկությամբ, դիմանում են բարձր ճնշմանը և համեմատաբար ավելի հեշտ են պատրաստվում։

Գոյություն ունեն նաև պլաստիկ ռեակտորներ։ Փափուկ պլաստիկից պատրաստված ռեակտորների դեպքում ջերմամեկուսացումը չի ապահովվում, ինչի հետևանքով ծառացող խնդիրների մասին մենք արդեն խոսել ենք։ Կոշտ պլաստիկից պատրաստված ռեակտորներն ավելի ամուր են, չեն քայքայվում։

Որոշ զարգացած երկրներում մեծ տարածում են ստացել նաև բետոնե ռեակտորները։ Դրանք աչքի են ընկնում իրենց մատչելիությամբ և երկարակեցությամբ։ 

Ռեակտորի անխափան աշխատանքի վերահսկման համար դրա վրա սովորաբար տեղադրվում են վերահսկող և չափող սարքավորումներ։ Դրանք վերահսկում են ռեակտորի մեջ հումքի մակարդակը, ջերմաստիճանը, ճնշումը։

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ