fbpx

Բիոգազի կարևորությունը 2023 թվականին

Բիոգազի կարևորությունը 2023 թվականին

Պատճառները, որոնք բխեցնում են էներգիայի այլընտրանքային աղբյուրներին դիմելուն, տարեցտարի ավելի հիմնարար են դառնում, և դրանք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաև էկոլոգիական հիմք։

Օրինակ՝ 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»՝ ԱՍԳ-ն, որի հիմնական նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է։ Այս նպատակին պետությունը նախատեսում է հասնել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի արտադրության մեջ մեծացնելու ճանապարհով։

Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը ածուխը, նավթը, բնական գազն են, այսինքն՝ այրվող վառելանյութը, ինչպես նաև կենդանական ծագման օրգանական թափոնները, որոնք ևս թունավոր գազեր են արտանետում մթնոլորտ։

Հարկ է նշել, որ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումները (GHG) 2022 թվականին կազմել են մոտ 58 գիգատոն, որը երբևէ գրանցված ամենամեծ տարեկան մակարդակն է։ Սա լրջագույն վտանգ է ուղղված մթնոլորտին և հետևաբար նաև մեր առողջությանը։ 

Իսկ ո՞րն է լուծումը։

Նման խնդիրների դեպքում բիոգազի արտադրությունը միանշանակ կարող է օպտիմալ լուծում դիտարկվել։ Որպես հումք կիրառելով օրգանական թափոնները՝ գոմաղբը, թռչնաղբը, բիոգազի արտադրությունը զգալի տոկոսով նվազեցնում է դրանցից արտազատվող մեթանի՝ մթնոլորտում հայտնվելու շանսերը։ Դեռ ավելին՝ մեթանը վեր է ածում բնական վառելիքի՝ բիոգազի, որը կարելի է կիրառել կենցաղում, իսկ հետագա հավելյալ մշակման դեպքում նաև կարող է օգտագործվել որպես ավտոմոբիլային վառելիք։ 

Օրգանական թափոնների վերամշակումը նաև լուծում է մեկ այլ հիմնախնդիր՝ դրանց ուտիլիզացիայի հարցը, որի հապաղումը ևս տանում է դեպի մթնոլորտի աղտոտում։

Բիոգազի արտադրությունը՝ որպես այլընտրանքային էներգիայի ստացման ձև, երկրներին հետաքրքրում է նաև մեկ այլ տեսանկյունից․ ներկայումս աշխարհաքաղաքական դրությունը հարցականի տակ է դնում շատ երկրների վառելիքի մատակարարումը։ Էներգետիկ առումով իրարից կախյալ դրությունը քաղաքական բալանսի խախտման դեպքում հեշտությամբ վտանգվում է, ինչի օրինակն ունեցանք 2022 թվականին։ 

Բիոգազի արտադրությունը վերը նկարագրված խնդրի դեպքում կարող է զգալիորեն թեթևացնել իրավիճակը։ Արտադրվելով երկրի ներսում՝ բիոգազը կարող է օգնել նվազեցնել կախվածությունը ներմուծվող հանածո վառելիքից և բարելավել երկրի էներգետիկ անվտանգությունը:

Դեռ ավելին, բիոգազի մեծ կայանների աշխատանքը մի ամբողջ համակարգ է, որում ներգրավված են ինչպես ավտոմատ սարքավորումներ, այնպես էլ մարդկային աշխատուժ։ 

Այս իմաստով բիոգազի արտադրությունը կարող է նաև ստեղծել աշխատատեղերի հնարավորություններ և նպաստել գյուղական համայնքների զարգացմանն այն տարածքներում, որտեղ այն արտադրվում է:

Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ