Մի կողմից օրգանական հանածո վառելիքի սահմանափակ բնույթը, մյուս կողմից՝ մարդու կենսագործունեության արդյունքում առաջացած թափոնների մեծ ծավալների աճը ավելի են մեծացնում օր առաջ բիոգազի արտադրության անցնելու կենսական անհրաժեշտությունը։
Օրգանական թափոնների վերամշակման արդյունքում արտադրվող բիոգազը, լինելով այլընտրանքային էներգիայի մատչելի ձև, շատ ավելի բազմաշերտ կիրառություն ունի, քան վերականգնվող էներգիայի մյուս ձևերը։ Բացի կենցաղում կիրառվող կենսագազից, օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստացվում է նաև բյուրեղացված ազոտով հարուստ օրգանական պարարտանյութ։
Այս հիմնախնդիրը և բիոգազի բազում առավելություններն, իհարկե, ստիպում են ավելի հետևողական աշխատանք տանել կենսազանգվածի վերամշակման, կենսագազի արտադրության որակի վերահսկման ուղղությամբ։ Այդ առիթով մասնագետներն առանձնացրել են այն կարևոր գործոնները, որոնք ազդում են բիոգազի՝ որպես վերջնական պրոդուկտի որակի վրա և ուղիներ են մշակել դրանք հնարավորինս կատարելագործելու։
Այսպիսով, ընդունված է համարել, որ կենսագազի կայանների արդյունավետ աշխատանքի վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպիսիք են․
- հումքի ֆիզիոքիմիական բաղադրությունը
- խմորման ջերմաստիճանը և ժամանակը
- հումքի թթվայնությունը
- խառնման պրոցեսի իրականացման որակը
- այլ գործոններ
Հասկանալի է, որ հումքի բաղադրությունն անմիջական ազդեցություն ունի վերջնական արդյունքի որակի վրա։ Ուստի կենսագազի կայանների արդյունավետ գործունեության և որակյալ վերջնադյունքի համար որպես հումք օգտագործում են օրգանական նյութերի բարձր պարունակությամբ բույսեր, ինչպիսիք օրինակ եգիպտացորենը կամ աշորան են։ Որպես հումք՝ լայն կիրառություն և արդյունավետություն ունեն նաև կենդանիների թափոնները և սննդամթերքի թափոնները։
Կարևոր է նաև այն միջավայրը, որտեղ տեղի է ունենում խմորումը։ Որպես կանոն, այն չպետք է պարունակի այնպիսի նյութեր, որոնք կխոչընդոտեն միկրոօրիգանիզմների՝ բակտերիաների կենսագործունեությանը։ Ինչ վերաբերում է խմորման ջերմաստիճանին և ժամանակահատվածին, ապա դրանց փոքր փոփոխությունն անգամ կարող են ազդել մեթանոգեն բակտերիաների գործունեության վրա։ Խմորման գործընթացին մասնակցող բակտերիաները տարբերվում են ջերմաստիճանի իրենց «նախասիրություններով»։
Բիոգազի արտադրության արդյունավետության մյուս կարևոր գործոնը խմորվող զանգվածի թթվայնությունն է։ Միջինում այն պետք է լինի 6,8-7,5-ի միջակայքում, սա այն թթվայնությունն է, որն ապահովում է մեթանոգեն բակտերիաների կենսագործունեությունն ու բազմացումը։
Շատ կարևոր է ֆերմենտացվող զանգվածի պատշաճ խառնումը, որն իրականացվում է ռեակտորի ամբողջ ծավալի արդյունավետ օգտագործումն ապահովելու համար՝ դրանով իսկ վերացնելով մեռած գոտիների առաջացումը և կանխելով նստվածքի առաջացումը։ Վատ խառնման դեպքում ռեակտորի արդյունավետ ծավալը նվազում է, ինչի հետևանքով նվազում է նաև բիոգազի արտադրությունը։
Այս և այլ գործոնները հաշվի առնելով՝ կարևոր է նախապատվությունը տալ բիոգազի կայաններ տեղադրող մասնագիտացված ընկերությունների ծառայություններին։ Բիոգազի ինքնաշեն կայանը, որքան էլ ոգեշնչող լինի, չի կարող ապահովել այն որակը և արդյունքը, որը կարող ենք ստանալ մասնագետների կողմից տեղադրված բիոգազ կայանի դեպքում։
Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


