Ներկայումս գոյություն ունեն բիոգազի կայանների համակարգերում կիրառվող զանազան սարքավորումներ, որոնք ունակ են աշխատելու ամենատարբեր բնակլիմակայան պայմաններում։ Ռեակտորը բիոգազի կայանի ամենաառանցքային սարքավորումներից մեկն է, որի որակից և անխափան աշխատանքից է կախված ոչ միայն դուրս եկող բիոգազի ծավալն ու որակը, այլ նաև ողջ համակարգի արդյունավետությունը։ Արդյունավետ աշխատող ռեակտորները պետք է ապահովեն մի շարք չափանիշներ․ Լինեն անջրաթափանց և […]
Բիոգազի կայանի տեղադրումը վճռորոշ քայլ է, որը ֆերմերին կամ ձեռնարկատիրոջն ապահովում է տնտեսության մեջ անհրաժեշտ ջերմային էներգիայով, երկրագործության մեջ կիրառվող բիոպարարտանյութով և այլ էական նշանակություն ունեցող պրոդուկտներով։ Պրակտիկայում այս պրոդուկտները ստանալու համար կիրառվում են երեք չափի բիոգազի կայաններ՝ մեծ, միջին և փոքր։ Այդ կայանների գլխավոր, հիմնական հումքը կենդանիների և թռչունների գոմաղբն է, ապա սննդի արտադրությունից […]
Մի կողմից օրգանական հանածո վառելիքի սահմանափակ բնույթը, մյուս կողմից՝ մարդու կենսագործունեության արդյունքում առաջացած թափոնների մեծ ծավալների աճը ավելի են մեծացնում օր առաջ բիոգազի արտադրության անցնելու կենսական անհրաժեշտությունը։ Օրգանական թափոնների վերամշակման արդյունքում արտադրվող բիոգազը, լինելով այլընտրանքային էներգիայի մատչելի ձև, շատ ավելի բազմաշերտ կիրառություն ունի, քան վերականգնվող էներգիայի մյուս ձևերը։ Բացի կենցաղում կիրառվող կենսագազից, օրգանական թափոնների վերամշակման […]





