Թեև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բիոգազի կայանի համակարգի մեջ զգալիորեն կրճատել են դժբախտ պատահարների և մեծ ու փոքր վթարների հավանականությունը, այնուհանդերձ անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր պայման է բիոգազի կայանի շահագործման համար։ Բիոգազի կայանի շահագործման անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է ժամանակ ուշադրություն դարձնել հետևյալ երևույթներին․ Անվտանգության կանոն 1 Երկար ժամանակ գտնվելով կայանի տարածքում պետք է խուսափել բիոգազը […]
Այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ բիոգազի արտադրությունը կարելի է նկարագրել մի քանի բառով՝ օրգանական թափոնից արժեք։ Սակայն այդ կարճ նախադասության ետևում տարիների, նույնիսկ դարերի հետազոտություններ ու փորձեր են։ Այո, այսօր արդեն գոյություն ունեն տարատեսակ սարքավորումներ, որոնք նվազագույնի են հասցնում մարդու մասնակցությունը բիոգազի արտադրության պրոցեսին՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով վթարների ու պատահարների ռիսկերը։ Բիոգազի պրակտիկ […]
Որքան էլ զարմանալի է, մարդկությանը օրգանական թափոններից էներգիա ստանալու գաղափարը ծանոթ է եղել դեռևս մեր թվարկությունից շատ առաջ։ Առանձին հիշատակություններ կան, որ բիոգազի ստացման պարզունակ տեխնոլոգիաներ են կիրառվել Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Ասորեստանում ու Պարսկաստանում։ Բիոգազի ստացման սիստեմատիկ հետազոտություններն ավելի ուշ են թվագրվում՝ 18-րդ դարում։ Սակայն մինչ այդ, դեռևս 17-րդ դարում հոլանդացի գիտնական Յան Բապտիստ […]
Մեր նախորդ հրապարակման մեջ մենք դիտարկեցինք բիոգազի արտադրության մեջ կիրառվող տարբեր հումքատեսակների առանձնահատկությունները, որոնցով մեծապես պայմանավորված է արտադրվող բիոգազի որակը և ծավալը։ Սակայն հայտնի է, որ միայն հումքատեսակի բաղադրությունը բավական չէ որակյալ բիոգազ ստանալու համար։ Կան մեծ նշանակություն ունեցող այլ գործոններ, որոնց կանդրադառնանք այս հոդվածում։ Այդ կարևոր նշանակություն ունեցող գործոններից է անաերոբ խմորումը։ Հենց սրա […]
Արդեն, թերևս, նորություն չի համարվի ասելը, որ բիոգազի որակն ուղիղ կապ ունի վերամշակման հումքի մի շարք հատկանիշների՝ տեսակի, ծավալի, բաղադրության և իհարկե խմորման հետ։ Դիտարկենք այդ հատկանիշներից մի քանիսը և հասկանանք, թե արդյոք հնարավոր է հումքի խմորման օպտիմիզացիայի միջոցով ապահովել արտադրվող բիոգազի բարձր որակ։ Նախ սկսենք հումքի տեսակներից։ Այս թեմայով մենք շատ ենք խոսել և […]
Բիոգազի կայանների կիրառությունը ողջ աշխարհում զարգանում է մեծ թափով։ Ամեն տարի ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում այլընտրանքային էներգիայի այս տարբերակին՝ այդ կերպ որոշակիորեն ինքնուրույնություն ձեռք բերելով գազի միջազգային մատակարարներից։ Իսկ ի՞նչ է բիոգազի կայանը և որն է դրա աշխատանքի սկզբունքը Համառոտ ասած՝ բիոգազի կայանը հերմետիկ փակ միջավայր է, որում որոշակի ջերմաստիճանի պայմաններում տեղի […]
Բիոգազի կայանում վերամշակման ենթարկվող օրգանական թափոնները վերածվում են բիոզանգվածի, որը թեև պահպանում է նախնական հումքի սննդարար հատկությունները, սակայն ավելի հարուստ ու օգտակար է թարմ գոմաղբից։ Այդ բիոզանգվածը կարող է օգտագործվել որպես պարարտանյութ, քանի որ խմորման ընթացքում նրանում ձևավորվել են հումուսային նյութեր, որոնք հողի ֆիզիկական հատկությունները բարելավելու հատկություն ունեն։ Բիոպարարտանյութի հատկություններին անդրադարձել ենք նախորդ մի քանի […]
Բիոգազի կայանի շինարարարական և մոնտաժման աշխատանքներին, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման փուլին հաջորդում է կայանի բուն շահագործման փուլը։ Կայանի ամենօրյա ստաբիլ աշխատանքը պահանջում է բարձր մակարդակի կարգուկանոն, որից կախված է ոչ միայն արտադրության արդյունավետությունը, կայանի երկարակեցությունը, այլ նաև ողջ համակարգի անվտանգությունը։ Կարելի է ասել, որ կայանի համակարգի խափանումների մեծ մասը տեղի են ունենում սխալ շահագործման կամ […]
Ներկայումս գոյություն ունեն բիոգազի կայանների համակարգերում կիրառվող զանազան սարքավորումներ, որոնք ունակ են աշխատելու ամենատարբեր բնակլիմակայան պայմաններում։ Ռեակտորը բիոգազի կայանի ամենաառանցքային սարքավորումներից մեկն է, որի որակից և անխափան աշխատանքից է կախված ոչ միայն դուրս եկող բիոգազի ծավալն ու որակը, այլ նաև ողջ համակարգի արդյունավետությունը։ Արդյունավետ աշխատող ռեակտորները պետք է ապահովեն մի շարք չափանիշներ․ Լինեն անջրաթափանց և […]
Բիոգազի կայանի տեղադրումը վճռորոշ քայլ է, որը ֆերմերին կամ ձեռնարկատիրոջն ապահովում է տնտեսության մեջ անհրաժեշտ ջերմային էներգիայով, երկրագործության մեջ կիրառվող բիոպարարտանյութով և այլ էական նշանակություն ունեցող պրոդուկտներով։ Պրակտիկայում այս պրոդուկտները ստանալու համար կիրառվում են երեք չափի բիոգազի կայաններ՝ մեծ, միջին և փոքր։ Այդ կայանների գլխավոր, հիմնական հումքը կենդանիների և թռչունների գոմաղբն է, ապա սննդի արտադրությունից […]












